Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբի և երեք հրացանակիրներ
ՏեսակՀամակարգչային անիմացիա
Ժանրարկածներ, ընտանեկան ֆիլմ
Հիմնված էԵրեք հրացանակիրներ
ՌեժիսորՈւիլյամ Լաո
ՀնչյունավորումԿելլի Շերիդան, Ամելիա Խենդերսոն, Կիրա Դոզեր, Ուիլոու Ջոնսոն, Թիմ Կարրի, Մարկ Խիլդրեզ
ԵրաժշտությունՋոն Պաուել
Հնչյունային օպերատորԼոլա Յան
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRainmaker Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios Home Entertainment
Տևողություն81 րոպե

«Բարբի և երեք հրացանակիրներ» (անգլ.՝ Barbie and the Three Musketeers)- անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Բարբիի մասին մուլտֆիլմերի հիման վրա 2009 թվականին: Մուլտֆիլմը նկարահանվել է «Երեք հրացանակիրներ» վեպի շարժառիթով, որը գրել է Ալեքսանդր Դյումա (հայր):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորին՝ մի գեղջկուհի է Գասկոնից, որը երազում է դառնալ հրացանակիր: Նա գնում է Փարիզ՝ Տրեվիլյա տիտղոսի նամակով, հրացանակիրների հրամանատար և իր հայրիկի հին ընկերոջ մոտ, հույս ունենալով դառնալ հրացանակիր:

Բայց դա նրա համար դժվար կլինի: Նա պալատում աշխատանքի է ընդունվում, որպես մատուցող և ծանոթանում է ուրիշ մատուցողների հետ: Այդ երեք աղջիկները ևս երազում էին դառնալ հրացանակիր: Նրանք են՝ Վիվեկան, Արամինան և Ռենեն:

Թագավորական պալատում դավադրություն կազմակերպեցին՝ պատրաստվում են գրեթե չափահաս արքայազն Լուիի վրա մահափորձ կատարել, որը շուտով պետք է գահ բարձրանար: Մինչև արքայազնը չափահաս կդառնար՝ երկիրը կառավարում էր ռեգենտ Ֆիլիպը: Հաջորդ օրը, երբ աղջիկները աշխատում էին, մեծ բյուրեղապակյա ջահն ընկավ առաստաղից՝ արքայազն Լուին հրաշքով փրկվեց մահից, իսկ Վիվեկան, Արամինան և Ռենեն ցուցադրեցին հրացանակիրի իրենց ունակությունները: Կորինը գտավ սուտակը սուսերից և տեսավ, որ ճոպանը, որը պահում էր ջահը, կտրված էր:

Ծեր մատուցողը, որի անունը Հելեն էր լսեց աղջիկների խոսակցությունը և ուղեկցեց նրանց դեպի գաղտնի մուտքը, որպեսզի նրանք տեսնեն այդ հին հրացանակիրների պարապմունքների սենյակը: Հելենը համաձայնվեց սովորեցնել այդ չորս աղջիկներին, որպեսզի նրանց օգնի դառնալ իրական հրացանակիր: Շուտով աղջիկները հասնում են իրենց հրացանակիրի ունակությունների կատարելությանը:

Մի անգամ, երբ Կորինը լվանում էր պատուհանները, նկատեց, թե ինչպես է արքայազն Լուիին բռնվել աստիճաններից և նա վազեց նրան օգնելու: Արքայազնը շնորհակալություն հայտնեց, իսկ որոշ ժամանակ անց նա նկատեց, որ ճոպանը կապված էր օդապարիկից, կտրված ինչպես ջահի ժամանակ:

Երեկոյան Կորինը, Վիկվեկան, Արամինան և Ռենեն գնում են մութ, լուռ փողոցով: Նրանք նկատում են մի տղամարդու, որը տեղափոխում է զենք, և Կորինը հասկանում է, որ իր գտած սուտակը ընկել է այդ դաշույնից: Շուտով աղջիկները հասկանում են, որ ռեգենտի մարդիկ ուզում են այդ զենքերը տեղափոխել դիմակախաղ, որպեսզի սպանեն արքայազնին:

Վերջում Կորինը և իր ընկերուհիները փրկում են արքայազնին չար ռեգետներից: Արքայազնը նրանց հայտարարում է թագավորական հրացանակիրներ: Կորինը, Վիվեկան, Արմանին և Ռենեն գնում են ձիերի վրա և միասին ասում են: «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»:

Բնօրինակ արտադրանքի հղում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզ, երկրի սիրտը:
  • Աղջիկների հարևանի անունը Կոնստացիա է: Վեպում Կոնստացիա Բոնասեն կին է, որը սիրահարված է դ'Արտանյանին:
  • Հյուրերից մեկը դիմակախաղում հանդես է գալիս ինչպես տիկին Վինտեր, որը օրիգինալ արտադրանքի հակառակն է:
  • Պարոն Տրեվիլ, հրացանակիրների հրամանատար, անվանվել է օրիգինալ արտադրանքի հրամանատարի պատվին- պարոն դե Տրեվիլյա:
  • Հատված, երբ Կորինը հանդիպում է աղջիկներից ամեն մեկի հետ, նա նրանց կատաղացնում է, ուղարկում է նրանց օրիգինալ պատմության սկիզբը, որտեղ դ'Արտանյանը հանդիպում է հրացանակիրներից յուրաքնչյուրին և չկանխամտածված վշտացնում նրանց և վաստակում է մենամարտի հրավեր:
  • Կորինը և դ'Արտանյանը ծննդով Գասկոնից են:
  • Թիմ Կարրին հնչունավորում է Ֆիլիպպին կինոյում:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորին դ'Արտանյան (անգլ.՝ Corinne)- մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին, գավառական մի աղջիկ Գասկոնից: Արտաքինը շատ է նման Բարբիին -կապտամոխրագույն աչքերով, շիկահեր: Համարձակ, վստահ և վճռական աղջիկ է, նա ձգտում էր դառնալ հրացանակիր: Վարդագույնը նրա գույնն է, իսկ նրա գլխավոր զենքը համարվում է սուրը:
  • Վիվեկա (անգլ.՝ Viveca)- նորաձև և սրամիտ, մոդայամոլ, սիրում է կարել և ստեղծել հագուստներ: Հատկապես ինքն է կարում աղջիկների հագուստը դիմակախաղի համար: Նա հաճախ է իր խոսքում օգտագործում ֆրանսիական բառեր: Շագանակագույն աչքերով, ճերմակ մաշկով, շագանակահեր աղջիկ է: մանուշակագույնը իր սիրած գույնն է, իսկ զենքը- մի զույգ երկար ժապավեն, որը կարող է օգտագործել թշնամուն շփոթելու և զինաթափելու համար:
  • Արամինա (անգլ.՝ Aramina)- պարուհի-իդեալիստ: հոգում նա ռոմանտիկ է, պաշտում է պարը և գրքերը, քաղվածում է Շեքսպիրին: Նա ունի կանաչ աչքեր և շիկակարմիր վարսեր: Ինքն է իրեն դատողը, նա ունի իռլանդական ծագոււմ: Նրան մի քիչ դուր է գալիս արքայազն Լուին: Արամինան պաշտում է փիրուզագույնը, իսկ նրա սիրած զենքը երկու հովհար է:
  • Ռենե (անգլ.՝ Renee) - գործնական, բայց մի քիչ ոչընկերասեր ջութակարուհի: Վերջինը ընկերացել է Կորինի հետ: Նա ունի մուգ մաշկ, սև վարսեր և շագանակագույն աչքեր: Կապույտը նրա սիրած գույնն է, իսկ զենքը թանկարժեք քարերով մանյակն է, որը նա օգտագործում է որպես պարսետ:
  • Ֆիլիպ (անգլ.՝ Philippe)- մուլտֆիլմի գլխավոր չարագործը: Ցանկանում է սպանել արքայազնին, որպեսզի ինքնին դառնա թագավոր:
  • Արքայազն Լուի (անգլ.՝ Prince Louis) - Լյուդովիկոս XIV: Հնարամիտ, ստեղծում է մեծ օդապարիկ թռիչքի համար: Սիրահարվում է Կորինին:
  • Պարոն Տրեվիլ (անգլ.՝ Monsieur Treville) - թագավորական հրացանակիրների հրամանատար:
  • Տիկին դե Բոսսե (անգլ.՝ Madame de Bossé) - Խելենի, Կորինի, Վիվեկայի, Արամինի և Ռենեի վարիչուհին, երբ նրանք մատուցող էին: Բավական ընչաքաղց, խիստ և բծախնդիր: Ֆիլմի վերջում նա Խելենի հետ տեղերով փոխվում է, ինչի համար առհասարակ ուրախ չէր:
  • Խելեն (անգլ.՝ Helen) - հին մատուցող, որը մարզել է Կորինի, Արամինիի, Վիվեկայի և Ռենեի հետ: Անցյալում մարզվել է ուրիշ հրացանակիրների հետ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]