Մասնակից:Աբովյան Նանե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

https://en.wikipedia.org/wiki/Varendra_Research_Museum

Վարենդրա գիտահետազոտական թանգարան
Varendra Research Museum
ՏեղագրությունՌաջշահի, Բանգլադեշ
ՍեփականատերՌաջշահիի համալսարան
Հիմնադրված է13 Նոյեմբերի 1913 (1913-11-13)
ՀիմնադիրԼորդ Կարմիչել
Պաշտոնական կայք

Վարենդրա գիտահետազոտական թանգարան (բանգլա.বরেন্দ্র জাদুঘর ), հայտնի զբոսաշրջության վայր է Ռաջշահիի սրտում և պահպանվում է Բանգլադեշի Ռաջշահիի համալսարանի կողմից։ Այն համարվում է Բանգլադեշի ամենահին թանգարանը։ Այն առաջին թանգարանն է, որը հիմնադրվել է 1910 թվականին Արևելյան Բանգլադեշում: Թանգարանն իր գործունեությունը սկսել է Վարենդրա Անուշանդան Սամիտի հավաքածուով (կամ Վարենդրա Ներդրումային կազմակերպություն), և այն ստացավ իր վերջնական անվանումը 1919 թվականին: Ռաջշահիի Ռաջշահը և Նաթորը, հատկապես արքայազն Շարաթ Կումար Ռայը, նվիրաբերեցին իրենց անձնական հավաքածուները Վարենդրա թանգարանին: Վարենդրան հղում է տալիս Ճանապադային, որը համագործակցում է ժամանակակից հյուսիսային Բանգլադեշի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարենդրան (կամ Բարինդը) Բենգալյան տարածաշրջան էր, այժմ գտնվում է Բանգլադեշում: Այն ընդգրկում էր Պունդրավարդանա կամ Պունդրա Թագավորական տարածաշրջանը: Ըստ Կունինգհամի, Վարենդրայի սահմանը արևմուտքում Գանգեսն ու Մահանանդան էին, արևելքում Կարատոյային, հարավում Պադմային, և հյուսիսում Կուչիբարի և Թերայի միջև երկիր էր: Վարենդրա Բրամհիմսը ծագել է այս տարածաշրջանից:

Հնագույն Բենգալը չուներ ոչ մի Բրահմաններ այս համայնքում: Ժողովուրդը հավատում էր, որ բրահմանները եկել են հինդուիզմ քարոզելու, չնայած Վեդիք հինդուիզմ չէր այն, բայց Պուրանիկ հինդուիզմը ավելի շատ ծաղկում ապրեց բուդդայականությունից հետո: Այս Պուրանիկ հինդուիզմը Բրահմանիզմն էր։ Վարենդրա (Բարենդրա) Բհումին, այսինքն մերօրյա Հյուսիսային Բենգալը, հարավում շուտով տարածեց Բրահմանիզմը: Շյամալ Վարման, Կշատրիյա Թագավորը բերել է 5 բրահմա Կանուջից Սանակա, Բհարդվաջա, Սավարնա, Սանդիլյա, և Վասիսդա։ Բհադարիյա, Մաիտրեյա, Սաթարը, Բագշրե և Լահերիյա գյուղերում շուտով տարածվեցին Բհադուրիի բրահման, Մոիտրա, Սանյալ, Բագչի և Լահիրի տոհմային համայնքներ։ Սրանք հայտնի դարձան որպես Վարենդրա (Բարենդրա) բրահմաներ:

Վարենդրայի բնակավայրը, որտեղ խոսում են Ճանակաբհու լեզվով, համարվում էր Հին Հնդկաստանի մերձմայրցամաքային ամենածաղկուն տարածքներից մեկը: Գրական և էպիգրաֆիկ ապացույցները ցույց են տալիս, որ այն Պալա տոհմի թագավորության օրոք մեծ հեղինակություն էին վայելում արհեստավորական դպրոցները, և արվեստի նմուշները արդեն դադարեցին գոյություն ունենալ Սենա դինաստիայի ժամանակներում:

Ռաջշահիի որոշ զարգացած և ժամանակակից քաղաքացիներ արդարացման կարիք ունեին հաստատելու այնպիսի կառույց, որը կարող էր հիշեցնել տարածաշրջանի հրաշալի անցյալը։ Դրանից հետո, 1910 թվականին հաստատվեց «Վարենդրայի գիտահետազոտական կազմակերպությունը»: Կազմակերպության հիմնադիր Կումար Սարաթ Կումար Ռայը, ով Դիգապատիա արքայական ընտանիքի թագաժառանգն էր, և ում հետ համագործակցում էր առաջատար իրավաբան և հայտնի պատմիչ Ակսայա Կումար Մետրեյան` հեղինակավոր գիտնական պատմության մեջ, արվեստագետ և հնէաբան Ռամապրասադ Չանդրան, և ուրիշներ, բացահայտեցին հնագիտական և պատմական արվեստի պեղված նմուշներ Ռաջշահիի գյուղերում։

Այն համոզմունքը հայտնեց Կումարը, որ եթե հնագիտական հետազոտական կենտրոնը հաստատվի Ռաջշահիում, ապա գտնված նմուշները կպահպանվեն տեղական թանգարանում որպես կարևոր իրեր: Հետևապես, ընդհանուր առմամբ հնագույն և միջնադարյան Բենգալյան Վարենդրայի տարածաշրջանի պատմական և մշակութային նմուշների հավաքումը, պահպանումը, ուսումնասիրությունն ու հետազոտությունը նպաստեցին թանգարանի հիմնադրմանը:

Վարենդրայի հեետազոտական կազմակերպությունն ու թանգարանը հիմնադրվել է 1910 թվականին Ռաջշահիում: Հասարակությունը ստանձնում էր թանգարանի սեփականատիրոջ և խնամատարի դերը: Ինչևէ, սա ձևականորեն հաստատվեց 1910 թվականին սեպտեմբերի 27-ին և գրանցվեց 1914 թվականին ըստ 1860 թվականի Հնդկական հասարակական գործունեության:

Վարենդրա թանգարանը առաջին թանգարանն էր, որ 1910 թվականին հաստատվել է Արևելյան Բենգալիայում։ Այն հիմնադրվել է որպես Վարենդրա Անուշանդհան Սամիթի հավաքածու կամ Վարենդրա հետաքնության հասարակություն, և ստացել է իր հիմնական անունը 1919 թվականին։ Ռաջշահիի Ռաջան և Նաթորը (նշանավոր արքայազն Շարաթ Կումար Ռայ) նվիրաբերել են իրենց սեփական հավաքածուները Վարենդրա թանգարանին։ Վարենդրան հղվում է հնագույն Ջանապադային, որը մոտավորապես համապատասխանում է ժամանակակից հյուսիսային Բանգլադեշին։

Սոմպուր Բիհարայի պեղումները սկսվել է հասարակության և Քալքուտտա համալսարանի կողմից 1923 և 1976 թվականներին, թանգարանը դարձել է Ռաջշահի համալսարանի մի մասը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ պատկերասրահն ունի բուդդիստական և հինդուիստական քարե և ժամանակակից փայտե քանդակներ։
  • Երրորդ և չորրորդ պատկերասրահներում կան հինդի աստվածուհիների քարե քանդակներ:
  • Պատկերասրահ Հինգերորդը նեռարում է Բուդիիզմի քանդակներ։
  • Վեցերորդ Պատկերասրահը ցույց է տալիս արաբական, պարսկական, սանսկրիտի և հին բենգալերենով գրված քարե գրառումներ և մահմեդական ժամանակաշրջանի քարե քանդակներ:
  • Պատկերասրահ է ավելացվել Ռաջշահիի տարածաշրջանի բնիկների և ցեղային մշակույթը ցուցադրելու համար:

Տեղանքի շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիասքանչ տեղանքում գտնվել են երեք գլխավոր կառույցներ: Առջևի մասում գտնվում է Վարենդրա հետազոտական թանգարանը և աղյուսե պատին պատկերված է թանգարանի կառուցվածքային համակարգը: Գծավոր ուղղանկյուն շենքն ունի երկու հիմնական սրահներ` վարչական շենք և գրադարան։ Այնտեղ կա բնակելի հարկ պաշտոնատար անձանց, նրանց անձնակազմի և սահմանափակ թվով մենեջերների և տնօրենների համար: Այս շենքերը կառուցվել են աղյուսով: Տնօրենի բնակավայրի դիմաց մեծ հին ծառերով շրջապատված պարտեզ կա:

Մատուցվում են գազի, ջրի ծառայություններ, էլեկտրականությունը հասանելի է նաև ինտերնետ, փոստային, կաբելային և բջջային կապերով:

Տեղանքը կառուցված են` հյուսիսում` Հաթեմ Խա Բորո մզկիթը, հարավում` կրծքագեղձի հիվանդության հիվանդանոցը, Չոտո Կուտիրը, Բորո Կուտիրը, իսկ արևելքում` Պադմա գետը, Ռաջշահի Գովտ հիվանդանոցը, Շահեբ շուկայի ճանապարհը, և արևմուտքում Ռաջշահիի երկաթուղային կայարանը, բնակելի գոտիներ, խանութներ:

Թանգարանային կառուցման ժամանակաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարենդրա հետազոտական թանգարանը կառուցվել է 1910 թվականին Դիգապադիայի Մահարաջայի կողմից: Թանգարանն ունի պատմական նշանակություն և Բանգլադեշի կողմից թողնված ժառանգություն: Դարավոր թանգարանը պահանջում է վերականգնում և գոյություն ունեցող թանգարանի տարածքը ոչ համարժեք պահպանելու և ցուցադրելու համար արվեստի բոլոր նմուշները: Ինչպես նաև գտնվել են հնագիտական տեղանքներ, իսկ արվեստի նմուշները օրեցօր շատանում են: Արվեստի նմուշների շատանալու հետ մեկտեղ վերջին տարիներին ավելացվել է ֆունկցիոնալ պահանջարկը, այս նախագծի ընդլայնումը դարձել է անխուսափելի` պաշտպանելու հնագույն թանգարանը և արվեստի նմուշները, որոնք սեփական անցյալի մասին տալիս են ավելին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]