Jump to content

Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Գրինգրասը «Բորնի վերջնագիր» ֆիլմի պրեմիերաին: Կալիֆորնիա, 25.07.2007
Ծնվել էօգոստոսի 13, 1955(1955-08-13) (68 տարեկան)
ԾննդավայրՉիմ, Սուրրեյ կոմսություն, Մեծ Բրիտանիա
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունԿինոռեժիսյոր, գրող, սցենարիստ

Փոլ Գրինգրասը (անգլ.՝ Paul Greengrassանգլիացի կինոռեժիսյոր, պրոդյուսեր, գրող և սցենարիստ: 2002 թվականին Բեռլինի կիոփառատոնի «Ոսկե արջի» մրցանակակիր, «Արյունոտ կիրակի» ֆիլմի համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Գրինգրասը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 13-ին Մեծ Բրիտանիայի Սուրրեյ կոմսության Չիմում: Ավարտել է Քեմբրիջի համլսարանի Կուինս քոլեջը (անգլ.՝ Queens' College):

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինգրասը առավել հայտնի է, որպես Ջեյսոն Բորնի մասին ֆիլմերի շարքի՝ «Բորնի գերազանցում»(2004 թիվ) և «Բորնի վերջնագիր»(2007 թիվ) ֆիլմերի ռեժիսյոր: Այս ֆիլմերում, Բորնի դերը խաղացել է Մեթ Դեյմոնը: 2010 թվականին Գրինգրասը հրաժարվել է դառնալ «Բորնի էվոլյուցիա» ֆիլմի ռեժիսյոր, և այդ իսկ պատճառով նախագծից դուրս է եկել Մեթ Դեյմոնը (սպին-օֆֆում գլխավոր դերը խաղացել է Ջերեմի Ռեները): 2016 թվականին դուրս է եկել մեդիաֆրանշիզի հինգերորդ ֆիլմը՝ «Ջեյսոն Բորն»: Նկարահանված Գրինգրասի կողմից, որի գլխավոր դերը խաղացել է Մեթ Դեյմոնը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոլ Գրինգրասը նախնտրում է նկարահանել ձեռքի տեսախցիկով[1][2][3]:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-Հարություն առած / Resurrected
  • 1994- Բաց կրակ / Open Fire
  • 1996 — Հեռացողներից մեկը / The One That Got Away
  • 1997 — Համաձայնություն / The Fix
  • 1998 — Թռիչքի թեորեմ / The Theory of Flight
  • 1999 — Սթիվեն Լոուրենսի սպանությունը / The Murder of Stephen Lawrence
  • 2002 — Արյունոտ կիրակի / Bloody Sunday
  • 2004 — Բորնի գերազանցում / The Bourne Supremacy
  • 2006 — կորսված թռիչք / United 93
  • 2007 — Բորնի վերջնագիր / The Bourne Ultimatum
  • 2007 — Արևի լույսում անհետացածները / They Marched into Sunlight
  • 2010 — Կենդանի չվերցնել / Green Zone
  • 2013 — Կապիտան Ֆիլլիպս / Captain Phillips
  • 2016 — Ջեյսոն Բորն / Jason Bourne

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Spycatcher» — Փիթեր Ռայթի համահեղինակությամբ[4]
  • «Рейс 93» [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thompson, Anne (Aug. 3, 2007). «Greengrass brings auds into picture» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին. Վերցված է 2011-03-09-ին.
  2. «Paul Greengrass Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին. Վերցված է 2011-03-09-ին.
  3. Leins, Jeff (April 4, 2010). «Paul Greengrass Eyes 'Fantastic Voyage' in 3D» (անգլերեն). News in Film. Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին. Վերցված է 2011-03-09-ին.
  4. Peter Wright, Paul Greengrass «Spycatcher». — 6-е изд. — William Heinemann Australia, 1987. — 391 с. — ISBN 978-0855611668
  5. Paul Greengrass «United 93». — Nick Hern Books, 2007. — 144 с. — ISBN 978-1854599834

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]