Մասիս Գրիգորյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | սեպտեմբերի 3, 1929[1] |
|---|---|
| Ծննդավայր | Լենինական, Շիրակի մարզ, Հայաստան |
| Վախճանվել է | փետրվարի 18, 2022 (92 տարեկան) |
| Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց (1945) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960) |
| Մասնագիտություն | նկարիչ և ուսուցիչ |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Մասիս Գևորգի Գրիգորյան (սեպտեմբերի 3, 1929[1], Լենինական, Շիրակի մարզ, Հայաստան - փետրվարի 18, 2022), հայ նկարիչ։ ՀՀ ժողովրդական նկարիչ (1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասիս Գրիգորյանը 1945 թվականին ավարտել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչության դպրոցը, 1960 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1986-1991 թվականներին՝ դեկան, 1990 թվականից՝ պրոֆեսոր։ 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին դասը», ՀԱՊ, 1967
- «Հեռավոր ձայներ», Վանաձորի պատկերասրահ, 1973
- «Հավատարմություն», ՌԴ նկարիչների միության ցուցահանդեսային ֆոնդ, 1978
- «Կեսօր», Տագանրոգի պատկերասրահ, 1979
- «Անտարբերություն»[4], ՀԱՊ, 2000
- «Հերթափոխ», կոմպոզիցիա՝ նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003
- «Հարցի լուծում», կոմպոզիցիա՝ նվիրված Մեծ եղեռնին, 2003
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=9114
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2014-06-06-ին. Վերցված է 2015-09-03-ին.
- ↑ ««Անտարբերություն», ՀԱՊ». Արխիվացված է օրիգինալից 2016-12-04-ին. Վերցված է 2015-09-03-ին.