Մասանաո Աոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասանաո Աոկի
ճապ.՝ 青木正直
Ծնվել էմայիսի 14, 1931(1931-05-14)
Հիրոսիմա, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 24, 2018(2018-07-24) (87 տարեկան)
Քաղաքացիություն Ճապոնիա[1]
Մասնագիտությունտնտեսագետ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Օսակայի համալսարան, Gifu Shotoku Gakuen University?, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Տյուո համալսարան
ԱնդամակցությունՏնտեսաչափական ընկերություն[2]
Ալմա մատերՏոկիոյի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Գիտական ղեկավարՋերալդ Էստրին[3]
Եղել է գիտական ղեկավարMaxwell Joo Rhee?[3] և Ugyeong Jeong?[3]
Պարգևներ

Մասանո Աոկի (ճապ.՝ 青木 正直, անգլ.՝ Masanao Aoki, մայիսի 14, 1931(1931-05-14), Հիրոսիմա, Ճապոնիա - հուլիսի 24, 2018(2018-07-24)), ճապոնացի տնտեսագետ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ֆիզիկայի բակալավրի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանում[4]։

1955 թվականին ֆիզիկայի մագիստրոսի կոչում է ստացել Տոկիոյի համալսարանի Բարձրագույն դպրոցում։ 1960 թվականին ինժինիրինգի դոկտորական աստիճան է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1966 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան Տոկիոյի տեխնոլոգիական համալսարանում։ 1979 թվականից՝ Էկոնոմետրիկ միության անդամ է։ 1981—1985 թվականների ընթացքում եղել է Օսակայի համալսարանի Սոցիալական և տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր։ 1993 թվականից Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։ 1999—2003 թվականների ընթացքում եղել է Գիֆու համալսարանի տնտեսագիտական տեղեկատվության ամբիոնի պրոֆեսոր։ 2006 թվականին դարձել է Ոչ միատեսակ փոխազդող գործակալների հետ տնտեսագիտության միջազգային միության հիմնադիրներից մեկը (Economic Science with Heterogeneous Interacting Agents – ESHIA), որ թողարկում է սեփական ամսագիրը՝ Journal of Economic Interaction and Coordination (JEIC)։ Միությունը համախմբում է գործակալային մոդելավորման ոլորտում կատարվող հետազոտությունները[4]։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասանաոն գործածել է կառավարման տեսությունը դինամիկ ծրագրավորման հետ միասին, որտեղ ստոխաստիկ ապրոքսիմացիան օգտագործվել է տնտեսական մոդելավորման համար[4]։ Ներդրել է ապակենտրոնացված և խոշորամասշտաբ համակարգի գործարկման գնահատման չափանիշ, որտեղ ներկայացրել է համակարգերի տեսության կառավարելիույունը և նպատակները մակրոտնտեսության մեջ օգտագործելու համար։ Մասանոն գործածել է կառավարման տեսությունը և համակարգերի տեսությունը ինչպես բաց երկսեկտորային տեսության, այնպես էլ նորդասական տնտեսական մոդելի դինամիկ վերլուծության համար[4]։ Մասանոն զորգացրել է ժամանակաին շարքերի և տնտեսագիտական տվյալների եհտ դրանց գործածության մոդելների նոր ալգորիթմը, իսկ ագրեգացման առաջարկված մեթոդը դինամիկ համակարգում համեմատվում է Գրենջերի ինտեգրացման մեթոդի հետ[4]։ Մասանաոն նաև նշում է, որ տնտեսության ոլորտում կարող է լինել հավասարակշռությու, սակայն անհատական մակարդակով հավասարակշռություն լինել չի կարող, քանի որ ընկերությունը կամ գերարտադրում է, կա՛մ թերարտադրում։ Տնտեսության մեջ հավասարակշռությունը կարող է վերլուծվել հիմնական կինետիկական հավասարման օգնությամբ[4]։

Մասանաոն Աոկի-Յոսիկավա մոդելի համահեղինակն է[5], որը նմանակում է աշխատանքի արտադրողականության դիտարկվող բաշխումը, որը կախված է ամբողջական պահանջարկից։ Երբ ամբողջական պահանջարկը աճում է, ավելի շատ մարդիկ են աշխատում կազմակերպություններում ավելի մեծ արտադրողականությամբ, այդկեպ՝ գործազրկության մակարդակը նվազում է, ինչն էլ համապատասխանում է արդյունավետ պահանջարկի քեյնսյան սկզբունքին[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #12298195c // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  3. 3,0 3,1 3,2 Mathematics Genealogy Project — 1997.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ArukaY., Gallegati M., Yoshikawa H. Special Issue in Honor of Masanao Aoki // Journal of Economic Interaction and Coordination. — 2015. — № 1-4.(չաշխատող հղում)
  5. Scalas E.,Garibaldi U. A Note on Aoki-Yoshikawa Model. — 2008. — № 38.
  6. Hiiroshii Yoshiikawa Stochastiic Macro-equiilliibriium and Miicrofoundatiions for the Keynesiian Economiics. — 2012. — С. 1.