Մաունթինմեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաունթինմեն, ժամանակակից վերակերտվածք

Մաունթինմեններ, լեռնցիներ, սարերի մարդիկ (անգլ.՝ Mountain men), որսորդներ, ովքեր 19-րդ դարում, ԱՄՆ Վայրի արևմուտքում հայտնված առաջին եկվորներն են, որոնք ձգտել են դեպի Ժայռոտ լեռներ՝ թանկարժեք մորթու փնտրտուքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մաունթինմենները հայտնվել են Ժայռոտ լեռներում Մերիուեզեր Լյուիսի և Ուիլյամ Քլարկի հաջող արշավախմբից հետո։ Լյուիսն ու Քլարկը ողջ արշավի ընթացքում լրացրել են օրագրեր, գծել քարտեզներ, էսքիզներ ու գրառումներ կատարել իրենց նավարկած գետերի և ճանապարհին հանդիպած մարդկանց մասին։

1820-1840 թվականներին՝ կուղբի մորթու առևտրի ամենածաղկուն ժամանակահատվածում, մոտ 3000 մաունթինմեն կար։ Որսորդների մեծ մասը աշխատել են մորթեղենի ընկերությունների համար, ինչպիսիք են Ամերիկյան մորթյա ընկերությունը և Ժայռոտ լեռների մորթիների ընկերությունը, բայց եղել են նաև այսպես կոչված անկախ որսորդներ։ Մաունթինմենների ամենամյա հավաքը կոչվել է ժամադրություն։ Դա յուրօրինակ տոնավաճառ էր որսորդների համար, որտեղ նրանք վաճառել են մորթեղեն և գնել այն ամենը, ինչն անհրաժեշտ էր։

Մաունթինմեններն օժանդակել են Արևմուտքի հեռավոր ու դժվարամատչելի շրջանների բնակեցմանը։ Ու երբ կուղբի մորթու առևտուրն անկում է ապրել, մաունթինմենների մեծ մասը վերադարձել է իր նախկին քաղաքակիրթ կյանքին, և միայն քչերն են շարունակել վարել նախկին կյանքը Ժայռոտ լեռների շրջանում։ Նրանցից ոմանք ծառայել են որպես ուղեկցորդներ և ուղեկցել են առաջին ներգաղթյալների քարավաններին՝ Օրեգոնի արահետով դեպի Արևմուտք[1]։ Մյուսները առևտրի կետեր են հիմնել ներգաղթյալների գաղթի ճանապարհին կամ վարձվել են որպես սկաուտներ ԱՄՆ-ի բանակի համար։

Նշանավոր ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mackie, Richard Somerset Trading Beyond the Mountains: The British Fur Trade on the Pacific 1793-1843. — Vancouver: University of British Columbia (UBC) Press, 1997. — С. 107—111. — ISBN 0-7748-0613-3
  2. «PBS.org». PBS.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաունթինմեններ» հոդվածին։