Քիտ Քարսոն
Քիտ Քարսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1809[1][2] |
Ծննդավայր | Richmond, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 23, 1868[2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորտ Լիոն, Բենտ շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Գերեզման | Նյու Մեքսիկո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և սպա |
Ստորագրություն | |
Kit Carson Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Հյուստոն «Քիտ» Քարսոն (անգլ.՝ Christopher Houston "Kit" Carson, դեկտեմբերի 24, 1809[1][2], Richmond, Կենտուկի, ԱՄՆ - մայիսի 23, 1868[2], Ֆորտ Լիոն, Բենտ շրջան, Կոլորադո, ԱՄՆ), հայտնի ամերիկացի գեներալ, հնդկացիական պատերազմների մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Հյուստոն Քարսոնը ծնվել է Կենտուկի նահանգի Մեդիսոն շրջանում[3], ժամանակակից Ռիչմոնդ քաղաքի մոտակայքում։ Նրա հայրը` Լինդսի Քարսոնը, շոտլանդացի-իռլանդացի ֆերմեր էր, ով մասնակցել էր Ամերիկյան հեղափոխական պատերազմին։ 1812 թվականին Քրիստոֆերը Լինդսի Քարսոնի և Ռեբեկա Ռոբինսոնի տասնմեկերորդ երեխան էր։ Ընտանիքում վաղ մանկությունից բոլորը նրան Կիտ էին անվանում[4]։
Նրա ծնվելուց անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվել է արևմուտք՝ Միսուրի։ Միսուրի տեղափոխվելուց հետո Քարսոնների ընտանիքը ձեռք է բերել հողատարածք, որը պատկանում էր Դանիել Բունի որդիներին։ Երբ Քիթը 8 տարեկան էր, նրա հայրը մահացավ դժբախտ պատահարի արդյունքում։ Հոր մահից հետո նա ստիպված է եղել թողնել դպրոցը՝ օգնելու իր ընտանիքին ֆերմայում։
14 տարեկան հասակում նա մեկնել է Միսուրիի փոքրիկ գյուղ Ֆրանկլին։ Հանրաճանաչ Santa Fe Trail- ն անցնում էր Ֆրանկլինով, որի երկայնքով ճանապարհորդում էին Միացյալ Նահանգների Արևմուտք բազմաթիվ ներգաղթյալներ, մորթու վաճառականներ, որսորդներ։ Վայրի Արևմուտքի մասին հեքիաթներ լսելուց հետո Քարսոնը որոշում է թողնել Միսուրին և վաճառականների քարավանի հետ մեկնել Սանտա Ֆե։
Ժայռոտ լեռներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենամարտ Շունարի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]25 տարեկան հասակում՝ 1835 թվականի ամռանը, Քարսոնը ժամանել է թակարդներ դնելով որս անողների ժամադրության Արևմտյան Վայոմինգում՝ Գրին գետի տարածքում։ Լեռնցիների տոնավաճառում նա հանդիպել է մի երիտասարդ հնդկացի աղջկա արապահո ցեղից, որին անվանում էին «Երգող խոտ»։ Արապահոները ճամբար էին դրել ժամադրության վայրի մոտակայքում[5][6][7]։ Երգող խոտին նկատածների թվում էր ֆրանս-կանադացի որսորդ Ժոզեֆ Շունարը։ Երբ հնդիկ կինը որպես ամուսին ընտրել է Քարսոնին, Շունարը մարտահրավեր է նետել նրան։ Մեկ այլ վարկածի համաձայն, ֆրանս-կանադացին, լիցքավորված ատրճանակով ձի նստեցնելով, սկսել է մենամարտի կանչել ցանկացած որսորդի, և Քարսոնը ընդունել է մարտահրավերը։
Նա ցատկել է իր ձիու վրա և լիցքավորված ատրճանակով շտապել բախման։ Երկու որսորդներն էլ կրակել են գրեթե միաժամանակ։ Քարսոնի գնդակը դիպել է Շունարի ձեռքին։ Ֆրանս-կանադացու գնդակը թռել է Քարսոնի գլխի կողքով։ Միգուցե ամերիկացուն փրկել է այն փաստը, որ կրակոցից առաջ Շունարի ձին շրջվել է կողքի։
Շունարի հետ մենամարտը Քարսոնին հայտնի է դարձրել լեռնագնացների շրջանում, որին ականատես են եղել շուրջ 200 սպիտակամորթ որսորդներ և 2000 հնդիկներ, որոնց մեծ մասը արևելյան Շոշոնաներ էին։
Թակարդներով որսորդության ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարսոնն ինքը հիշատակել է ժայռոտ լեռներում այլ լեռնագնացների շրջանում անցկացրած տարիները՝ որպես «իր կյանքի ամենաերջանիկ օրերը»։ Երգող Խոտը դարձել է նրա կինը և ամենուր ուղեկցել է Քերսոնին։ Նա աշխատել է Hudson's Bay Company-ում, ինչպես նաև հայտնի լեռնագնաց Ջիմ Բրիջերի հետ Յելոուսթոն, Փաուդեր և Բիգհորն գետերի շրջանում։ Նա տեղադրել է ծուղակներ ժամանակակից ամերիկյան Վայոմինգ, Կոլորադո, Այդահո և Մոնտանա նահանգներում։
1837 թվականին Քարսոնը դուստր է ունեցել, որին անվանակոչել են Ադել։ Երգող Խոտը մահացել է երկրորդ դստեր ծնվելուց անմիջապես հետո, մոտավորապես 1838-1840 թվականներին[5][6][7]։ Այդ նույն ժամանակ կաշվի պահանջարկը նվազել է. ավելին, ձկնորսությունը դարձել է դժվար։
1840 թվականին Քարսոնը մասնակցել է «Թակարդներ»-ի վերջին հանդիպմանը։ Նա ամուսնացել է Չեյեն ցեղից մի կնոջ հետ, բայց որոշ ժամանակ անց նա լքել է նրան և միացել իր ցեղակիցներին։ 1842 թվականին նա հանդիպել է Տաոսից տասնչորս տարեկան Ժոզեֆա Հարամիլյոյին, որը պատկանել է քաղաքի հայտնի ընտանիքին։ Նրա համար Քարսոնը մկրտվել է Տաոսի կաթոլիկ եկեղեցում և 1843 թվականի փետրվարի 6-ին ամուսնացել Ժոզեֆայի հետ։
Հնդկացիական պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմի ընթացքում Քարսոնը մասնակցել է պարտիզանական գործողություններին` ընդդեմ Նյու Մեքսիկոյի հնդկացիների։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Քարսոնը ստացել է գեներալի կոչում և նշանակվել Ֆորտ Գարլանդի հրամանատարը Կոլորադոյի հարավում՝ Սան Լուիս հովտում, Ջութի արգելոցի հիմքում։ Կառավարությունը հանձնարարել է նրան բանակցել հնդիկների հետ խաղաղության շուրջ։ 1867 թվականի վերջին նա անձամբ ուղեկցել է Ջութի չորս պետերին Վաշինգտոն՝ հանդիպելու Միացյալ Նահանգների նախագահի հետ` ամերիկյան կառավարության կողմից Կոլորադոյի հնդկացիներին լրացուցիչ օգնություն ստանալու համար։
Վերադառնալուց անմիջապես հետո նրա կինը՝ Ժոզեֆան մահացել է ծննդաբերության ժամանակ։ Կիտ Քարսոնը կյանքից հեռացել է մեկ ամիս անց՝ 58 տարեկան հասակում, 1868 թվականի մայիսի 23-ին։ Նրա մահվան պատճառը որովայնային աորտայի անևրիզմն էր։ Քերսոնին թաղել են Նյու Մեքսիկո նահանգի Տաոս քաղաքում՝ իր կնոջ կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ Carter, Harvey Lewis. — "Dear Old Kit": The Historical Christopher Carson — С.38.
- ↑ Carter, Harvey Lewis. — "Dear Old Kit": The Historical Christopher Carson — С.38-39
- ↑ 5,0 5,1 Whitlock, Douglas. «Kit Carson's wives & kids». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «The Life & Times of: Kit Carson». Kids-n-Cowboys. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 Chinn, Stephen. «Kit Carson Family History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carter, Harvey Lewis. "Dear Old Kit": The Historical Christopher Carson. — University of Oklahoma Press, 1968. — ISBN 978-0806122533
- Boraas, Tracey. Kit Carson:Mountain Man. — Capstone Press, 2002. — ISBN 0736813497
- Dunlay, Tom. Kit Carson and the Indians. — University of Nebraska Press, 2005. — 528 с. — ISBN 0803266421
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիտ Քարսոն» հոդվածին։ |
|