Մաուդ Վագներ
Մաուդ Վագներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1877[1][2] |
Ծննդավայր | Լիոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[1] |
Մահացել է | հունվարի 30, 1961[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Lawton, Օկլահոմա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տատու արտիստ, aerialist և contortionist |
Ծնողներ | հայր՝ David Van Buran Stevens? |
Մաուդ Սթիվենս Վագներ (անգլ.՝ Maud Stevens Wagner, փետրվարի 12, 1877[1][2], Լիոն շրջան, Կանզաս, ԱՄՆ[1] - հունվարի 30, 1961[1], Lawton, Օկլահոմա, ԱՄՆ[1]), կրկեսի դերասան, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին հայտնի կին տատու արտիստը։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վագները ծնվել է 1877 թվականին Լայոնի շրջանում, Դեյվիդ վան Բուրան Սթիվենսի և Սարա Ջեյն Մաքգիի ընտանիքում[3]։
Վագները կատարում էր օդային համարներ, աշխատում էր ճանապարհորդային բազմաթիվ կրկեսներում։ Որոշ ժամանակ անց Մաուդը հանդիպել է Գաս Վագներին, որը տատու արտիստ էր և իրեն համարում էր «ամենաարտիստիկ և նշանակալի մարդն Ամերիկայում», երբ 1904 թվականին կրկեսը գտնվում էր Լուիզիանայի համաշխարհային ցուցահանդեսում։ Մաուդը և Գասը սկսել են հանդիպել տատուաժի դասեր անցկացնելու համար, և մի քանի տարի անց ամուսնացել։ Նրանք միասին ունեցել են աղջիկ՝ Լոթևան, ով սկսել է տատուով զբաղվել 9 տարեկանում և ինքնուս դարձել տատու արտիստ[4][5]։
Որպես իր ամուսնու աշակերտ՝ Վագները սովորում էր՝ ինչպես «ձեռքի վրա» անել ավանդական դաջվածք՝ չնայած դաջվածք անող մեքենանաների հայտնագործությանը[6]։ Վագներները վերջին դաջվածք անողներն էին, որոնք ձեռքով էին աշխատում՝ առանց ժամանակակակից դաջվածք անող մեքենաների[7]։ Մաուդը Վագներն առաջին կինն էր, ով հայտնի դարձավ որպես տատու արտիստ[5]։
Կրկեսը թողնելուց հետո Մաուդը և Վագներն սկսել են ճանապարհորդել Միացյալ Նահանգներով, աշխատել են որպես տատու արտիստներ։ Նրանք մեծ նշանակություն են ունեցել երկրի ներքին շրջաններում դաջվածքների տարածման գործում, քանզի այդ շրջանները հեռու էին մեծ քաղաքներից[8]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուդ Վագները մահացել է 1961 թվականի հունվարի 30-ին, Օկլահոմայի Լաութաուն քաղաքում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://web.archive.org/web/20150630000009/http://oldschooltattooexpo.com/wagner.html
- ↑ 2,0 2,1 https://es.findagrave.com/memorial/144009612/maud-wagner
- ↑ 3,0 3,1 «Աուգուստ վագներ»։ Լիլ-ի Tattoo Art թանգարան։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին։ Վերցված է հունիսի 28, 2014
- ↑ Farabee Valerie (մարտի 28, 2013)։ «Լեգենդար կին տատու արտիստներ»։ Tattoo Artist Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-01-ին։ Վերցված է հունիսի 28, 2014
- ↑ 5,0 5,1 Lokke Maria (հունվարի 16, 2013)։ «Գաղտնի պատմություն կնոջ և տատուի մասին»։ The New Yorker։ Վերցված է հունիսի 28, 2014
- ↑ Hudson Karen L. (2007)։ 40 պատմություն տատուի և կնոջ մասին, ովքեր ունեին տատու։ Polka Dot Press։ էջ 19։ ISBN 9781440517075(չաշխատող հղում)
- ↑ Sloan Mark, Manley Roger, Van Parys Michelle (1990)։ Խոչընդոտներ, խարույկներ եւ ակնոցներ։ Villard Books։ ISBN 9780394585116
- ↑ Wertkin Gerard C. (2004)։ Ամերիկյան ժողովրդական արվեստի հանրագիտարան։ Routledge։ էջ 510։ ISBN 9780203644485
|