Jump to content

Մաշավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշավեր
Բնութագիր
Երկարություն66 կմ
Ավազանի մակերես1390 կմ²
Ջրի ծախս7,78 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՋավախքի լեռներ
Գետաբերանի տեղակայումԽրամ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԲոլնիս, Բողնյաց գետ, Խուլփ և Մահմուդլի
Երկիր Վրաստան
ԵրկրամասԲոլնիսի շրջան և Դմանիսի մունիցիպալիտետ

Մաշավեր, Գաջենագետ, Խրամ Փոքր, Մաշաշերա, Մաշկավեր, Մոշավար (վրաց.՝ მაშავერა), գետ Հայկական լեռնաշխարհում, Կուրի ավազանում, նրա աջակողմյան Խրամ վտակի աջ օժանդակը՛ Հնում կոչվել է Գաջենադետ, հետագայում՝ նաև Փոքր Խրամ։ Ղ. Ալիշանը անվանում է Մաջկավեր։ Սկիզբ է առնում Խոնավ լեռների արևմտյան լանջերից բազմաթիվ ակունքներով, և հոսում Վրաստանի Դմանիսի ու Մառնեուլի շրջաններով։ Իր մեջ ընդունելով Մահմուղլի, Բինաձոր, Դամբլուտ և Բոլնիս վտակները՝ Դմանիս քաղաքից 18—19 կմ արևելք միանում է Խրամին։ Վերին հոսանքի ավազանը պատած է անտառներով, և այստեղ գետն ունի լեռնային արագահոս բնույթ, իսկ ստորին հոսանքի ավազանում, որը հարթ է, գետը դանդաղահոս է։ Ռեժիմը բավական խիստ է, ունի մեծ վարարումներ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 696 — 992 էջ։