Բոլնիս (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլնիս (այլ կիրառումներ)
Բոլնիս
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎիրահայոց լեռներ
Գետաբերանի տեղակայումՄաշավեր
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՎրաստան

Բոլնիս, գետակ Կուրի ավազանում, Խրամի աջակողմյան վտակ Մաշավերի աջ օժանդակը։ Կազմավորվում է Վիրահայոց լեռների հյուսիսային լանջերից սկսվող Լյոք և Պերպենջանչայ գետերի միախառնվելուց և մայր գետին է միանում Բոլնիս շրջկենտրոնից 6-7 կիլոմետր արևելք։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվել է Բոլնիսի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 753 — 992 էջ։