Մանվել Միկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանվել Միկոյան
Manvel Mikoyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1961(1961-11-05) (57 տարեկան)
ԾննդավայրԽոժոռնի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ և խմբագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն

Մանվել Միկոյան (նոյեմբերի 5, 1961(1961-11-05), Խոժոռնի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 5-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոժոռնի գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանում:

1983 թվականից ապրում է Վանաձորում: Աշխատել է քաղաքային «Կայծ», «Վերածնունդ», ապա մարզային «Լոռու մարզ» թերթերի խմբագրություններում: 1998 թվականից «Լոռու մարզի» գլխավոր խմբագիրն է, 1991 թվականից՝ «Ազգ» օրաթերթի սեփական թղթակիցը Վանաձորում:

1997 թվականից խմբագրում է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթը։ Հանրապետական գրական մամուլում տպագրվում է 1982 թվականից («Գարուն», «Նորք», «Գրական թերթ», «Նարցիս» և այլն):

2009 թվականի հունիսին ընտրվել է Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ։

Մանվել Միկոյանի ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և պարսկերեն:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական՝ Հայաստանի գրողների միության Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ՝ այդ տարիներին տպագրած բանաստեղծական շարքերի և «Երկունք» թերթը բարձր մակարդակով հրատարակելու համար։
  • 2006 թվականի դեկտեմբեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության հայտարարած «Անաղարտ մամուլ-2006» մրցանակաբաշխությունում «Լոռու մարզ» թերթն արժանացել է պատվոգրի՝ լավագույն մարզային թերթ ճանաչվելու կապակցությամբ։
  • 2006 թվականի դեկտեմբեր՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի գրողների միության հայտարարած կոռուպցիայի դեմ գրված գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մրցույթում նրա «Դիետիկ ագռավներ» գործն արժանացել է լավագույն բանաստեղծության համար սահմանված մրցանակին:
  • 2009 թվականի հոկտեմբեր՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակին։
  • 2011 թվականի սեպտեմբեր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի շնորհակալագիր։
  • 2011 թվականի նոյեմբեր՝ հայ գրականության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման և ծննդյան 50-ամյակի առթիվ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, իսկ հայ ժամանակակից լրագրության ասպարեզում ներդրած ավանդի համար՝ Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ։
  • 2012 թվականի դեկտեմբեր՝ Լոռու մարզի գրական կյանքի զարգացման և հայ գրականության մեջ ունեցած վաստակի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ։
  • 2015 թվական՝ «Անդունդի եզրով քայլողը» գրքի համար ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակ։
  • 2015 թվական՝ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի մրցանակ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շարունակվող մղձավանջ», Երևան, 1991:
  • «Անդրադարձներ», Երևան, 2001:
  • «Որտե՞ղ են երաժիշտները», Երևան, 2011:
  • «Անդունդի եզրով քայլողը», Երևան, 2014:
  • «Հիշողության միջանցքներում» (ռուսերեն), Երևան, 2016:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրախոսություններ «Անդունդի եզրով քայլողը» գրքի մասին՝ «Գրական թերթի» 2015 թվականի փետրվարի 20-ի (թիվ 3) համարում, 2016 թվականի ապրիլի 1-ի (թիվ 9) համարում, Մ. Միկոյանի պոեզիայի նորաբանությունների մասին՝ 2016 թվականի հուլիսի 29-ի (թիվ 26) համարում
  • Բանաստեղծությունների շարքեր՝ «Գրական թերթի» 2015 թվականի սեպտեմբերի 11-ի (թիվ 29) համարում, 2016թ. նոյեմբերի 11-ի (թիվ 37) համարում, «Եղիցի Լույս» թերթի 2016 թվականի առաջին համարում, «Անդին» ամսագրի 2015 թվականի թիվ 5, 2016 թվականի թիվ 7 համարներում, «Գրանիշ» էլեկտրոնային թերթում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]