Մանսուր Մազինով
Մանսուր Մազինով | |
---|---|
1906 - 1983 | |
Մահվան վայր | Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Մանսուր Մուստաֆայևիչ Մազինով (1906 - 1983, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային ռազմական օդաչու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Ղրիմի առաջին թաթար օդաչուն[1] (1906—1983):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանսուր Մազինովը ծնվել է 1906 թվականին Ռուսական կայսրության Ղրիմի Յալթայի շրջանի Գուրզուֆ քաղաքում։ Նրա ավիացիոն կարիերան սկսվել է Սիմֆերոպոլում, երբ 1930 թվականին նա ընդունվել է Ղրիմի ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր կոմիտեի անվան օդաչուական դպրոցի առաջին ընդունարանը։ 1932 թվականից նա ինքն է սովորեցրել թռչել այլ օդաչուներին՝ աշխատելով որպես հրահանգիչ Սիմֆերոպոլի, Ուլյանովսկի, Սարատովի ավիացիոն դպրոցներում։
Ծառայողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանսուր Մազինովին Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սիմֆերոպոլի քաղաքային զինկոմիսարիատը զորակոչել է Կարմիր բանակ։ Եղել է տրանսպորտային ավիացիայի օդաչու, ծառայել է 1-ին օդային բանակի 147-րդ ավիագնդում։ 1942 թվականի փետրվարից եղել է առաջնագծում (Կալինինի ճակատ)։ Պատերազմի ժամանակ նա թռիչքներ է իրականացրել պաշարված Լենինգրադի պարտիզանների մոտ[2]։ Նա եղել է R-5, UT2, Po-2 ինքնաթիռների օդաչուն։ Մանսուր Մազինովը երկու անգամ պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով, «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Քենիգսբերգի գրավման համար» մեդալներով[1]։ Ավարտել է պատերազմը կապիտանի կոչումով՝ Իստենբուրգի 142-րդ տրանսպորտային ավիացիոն գնդի օդային ջոկատի հրամանատարի տեղակալի պաշտոնում[3]։ Պատերազմի ավարտից հետո Մազինովը ծառայել է Ստարոբելսկու օդաչուների դպրոցում, իսկ այնուհետև 1952 թվականին ղեկավարել է Ղազախական ԽՍՀ Պավլոդարի օդանավակայանը և ստացել մայորի կոչում[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ահմեդ Խան Սուլթան ռուս.՝ Амет-Хан, Султан
- Էմիլ Հուսեին Չալբաշ ռուս.՝ Чалбаш, Эмир Усеин
- Աբդրահիմ Իզմայիլովիչ Ռեշիդով ռուս.՝ Решидов, Абдраим Измаилович
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Маргарита Небольсина, Булат Хамидуллин Война… Судьбы… Память… Песни…. — Казань: Idel-Press, 2015. — С. 216. — ISBN 9785852477965
- ↑ https://books.google.am/books?id=lLkWAQAAMAAJ&redir_esc=y
- ↑ https://www.worldcat.org/title/dzhenk-ofitserleri-kyrymtatarlar-ekindzhi-diunia-dzhenkinde/oclc/181138332
- ↑ Асан Хуршутов (2015-04-29)։ «Мансур Мазинов окончил войну кавалером трёх орденов»։ Милли Фирка։ Վերցված է 2020-09-22
- 1906 ծնունդներ
- 1983 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ղրիմի թաթարներ
- Զինվորականներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ