Մանոլիս Տրիանտաֆիլիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանոլիս Տրիանտաֆիլիդիս
Ծնվել է1883[1][2][3][…]
Աթենք, Հունաստան
Մահացել է1959[1][2][4][…]
Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, գրող և դասական բանասեր
Հաստատություն(ներ)Սալոնիկի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն, դասական բանասիրություն[5] և հունարեն[5]
Ալմա մատերԱթենքի համալսարան
Տիրապետում է լեզուներինհունարեն[6], նոր հունարեն[5] և գերմաներեն[5]

Մանոլիս Տրիանտաֆիլիդիս (հուն․՝ Μανόλης Τριανταφυλλίδης. 1883[1][2][3][…], Աթենք, Հունաստան - 1959[1][2][4][…], Աթենք, Հունաստան)[7][8], նորագույն ժամանակների հույն անվանի լեզվաբան, մանկավարժ, կրթության բնագավառում ժամանակակից ժողովրդա-խոսակցական լեզուն՝ դիմոտիկան, կիրառելու համար պայքարող «Կրթության ընկերության» հիմնադիրներից մեկը։ Մեծ ավանդ է ներդրել Էլեֆտերիոս Վենիզելոսի կառավարության կրթական ծրագրերում[9]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին ժամանակակից հունարեն ժողովրդական լեզվի քերականության վերաբերյալ իր կոթողային աշխատության շնորհիվ (1941)[10], որը մինչև օրս պահպանել է իր արժանավորությունն ու հեղինակությունը։

Մանոլիս Տրիանտաֆիլիդիսն իր հոգևոր ու նյութական ունեցվածքը, այդ թվում՝ հսկայական գրադարանը, կտակել է Սալոնիկ քաղաքի Արիստոտելի անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետին, այդպիսով ստեղծել իր անունը կրող մի հիմնադրամ, որն ի կատար ածելով նվիրատուի կամքը՝ այսօր էլ իր նշանակալի հրապարակումներով և բազմազան գործունեությամբ շարունակում է տարածել ու մշակել ժողովրդական լեզուն և խրախուսել հույն ժողովրդի կրթության բարելավման գործը։

Կյանքն ու գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիանտաֆիլիդիսը տասնամյակներ շարունակ ականավոր դեմք է համարվել ժամանակակից հունական մտավոր կյանքում ու գիտության մեջ։ Դեռևս 1910 թվականին նա Դիմիտրիոս Գլինոսի և Ալեքսանդրոս Դելմուզոսի հետ կարևոր դեր է խաղացել որպես ազատական կրթական ասոցիացիայի (Εκπαιδευτικός Όμιλος) հիմնադիր անդամ և լեզվի հարցում կանգնել է ժողովրդական լեզվի կողքին։ 1917-1920 թվականներին եղել է ժողովրդական կրթության գերագույն տեսուչը (Ανώτερος Επόπτης της δημοτικής εκπαίδευσης), 1926 թվականից՝ Սալոնիկի համալսարանի լեզվաբանության և նոր հունարենի քերականության պրոֆեսոր։ 1941 թվականին Տրիանտաֆիլիդիսը՝ այն ժամանակ իշխանության գլուխ հանդիսացող ֆաշիստ Իոաննիս Մետաքսասի առաջաբանով հրատարակեց ժամանակակից հունարենի քերականության վերաբերյալ իր ուսումնասիությունը, որը թարգմանվել է 14 լեզուներով և մինչ օրս օգտագործվում է լեզվաբանների կողմից որպես հուսալի և արժեքավոր աղբյուր։ Նրա աշխատությունների լիակատար ժողովածուն լույս է տեսել ութ հատորով։

Մանոլիս Տրիանտաֆիլիդիսի հիմնադրամի (Ινστιτούτο Νεοελληνικών Σπουδών, Ίδρυμα Μαν όλη Τριανταφυλλίδη) աջակցությամբ գործում է ժամանակակից հունական հետազոտությունների ինստիտուտը, որն ուսումնասիրում է նաև նրա գիտական ժառանգությունը։

Աշխատություններից մի քանիսը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտար բառերը նոր հունարենում (Ξενηλασία ή ισοτέλεια. Μελέτη περί των ξένων λέξεων της Νέας Ελληνικής, 1905.)
  • Գիրք մեր լեզվի մասին (Ένα βιβλίο για τη γλώσσα μας, 1912[11].)
  • Ավետարանն ու ատտիկիզմը (Τα Ευαγγέλια και ο Αττικισμός, 1913[12]).
  • Խոսքը (Το λήμμα, 1915[13]).
  • Դիմոտիկայի գաղափարախոսությունը (Δημοτικισμός, 1926[14]).
  • Փսիխարիսը և լեզվի հարցը (Ο Ψυχάρης και το γλωσσικό ζήτημα, 1929[13]).
  • Պատմական նախաբան (Ιστορική Εισαγωγή, 1938).
  • Նոր հունարենի քերականություն (Νεοελληνική Γραμματική, 1941[15]).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ινστιτούτο Νεοελληνικών Σπουδών (Ίδρυμα Μανόλη Τριανταφυλλίδη) (Hrsg.): Άπαντα Μανόλη Τριανταφυλλίδη. 8 հատոր, Սալոնիկ 1965–2002 թթ. - (ամբողջական հրատարակություն)
  • Μανόλης Τριανταφυλλίδης : Խմբագրվել է Լինոս Պոլիտիսի կողմից, Սալոնիկ 1979, ISBN 960-231-020-0 :
  • Μανόλης Τριανταφυλλίδης: Αυτοβιογραφικές Σελίδες: Խմբագրվել է Պանայոտիս Մուլլասի կողմից, Սալոնիկ, 1. Հրատարակություն 2001 թ. ISBN 960-231-093-6 .
  • Նոր դասական գրական . Սալոնիկ 2002 թ. – (1941 թվականի սկզբնական հրատարակության վերաթողարկում՝ ուղղումներով)
  • Giorgos G. Alisandratos (Hrsg.): Μανόλης Α.Τριανταφυλλίδης (1883–1959): Σελίδες από τη ζωή και το έργο του. Μουσείο Μπενάκη, Athen 2010 (Βιβλιοθήκη του Μουσείου Μπενάκη: Νεοελληνική Φιλολογία, 6). / Գիորգոս Գ. Ալիսանդրատոս (խմբ. ). Աթենք 2010 ιλολογία, 6).
  • Triandafilidis, Manolis, in: Élisabeth Roudinesco, հեղինակ՝ Էլիզաբեթ Ռուդինեսկո ; Միշել Պլոն։ Հոգեվերլուծության բառարան. անուններ, երկրներ, ստեղծագործություններ, տերմիններ ։ Թարգմանություն ֆրանսերենից. Վիեննա ՝ Springer, 2004, ISBN 3-211-83748-5, էջ 1039

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 NUKAT — 2002.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. I. S. Christodoulou (Hrsg.): Εμμανουήλ Κριαράς. Επιλογή Από Το Εργο Του (=Emmanuel Kriaras. Auswahl aus dem Werk). Zitros Verlag, Athen 2000, ISBN 960-7760-58-1, S. 124.
  8. Απέθανεν ο γλωσσολόγος Μαν. Τριανταφυλλίδης εκ καρδιακής προσβολής, (online). (=Der Sprachwissenschaftler Manolis Triantafyllidis starb an einem Herzschlag). Eleftheria-Zeitung von 21. April 1959.
  9. Ρένα Σταυρίδη-Πατρικίου, «Μανόλης Τριανταφυλλίδης. Διανοούμενος και αγωνιστής του κινήματος της Δημοτικής», εφ. Τα Νέα, 30/12/1999. Ανάγνωση online Արխիվացված 2016-01-07 Wayback Machine.
  10. «Τα Νέα, 9 Δεκεμβρίου 2006». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  11. «μεταδεδομένα στην Ανέμη». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  12. «μεταδεδομένα στην Ανέμη». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  13. 13,0 13,1 «μεταδεδομένα στην Ανέμη». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  14. «μεταδεδομένα στην Ανέμη». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  15. «μεταδεδομένα στην Ανέμη». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.