Մանկունք (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկունք (այլ կիրառումներ)
| Մանկունք | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 13-16[1] |
| Ավազանի մակերես | մոտ 55 կմ² |
| Ջրի ծախս | 0,5 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Ծաղկավետ |
| Գետաբերանի տեղակայում | Վեդի |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Երկիր | |
| Երկրամաս | Արարատի մարզ |
Մանկունք (նախկին Քյուսուզչայ), լեռնային գետ Հայաստանի Արարատի մարզում՝ Վեդիի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավում գտնվող Ծաղկավետ լեռնագագաթի հարավային լանջերի մոտ 2800 մ բարձրությունից։ Ամբողջ ընթացքում հոսում է V-աձև լեռնահովտով գլխավորապես հարավարևմտյան ուղղությամբ՝ աջից թափվելով Վեդիի մեջ 1350-1400 մ բարձրության վրա՝ Ուրցաձոր գյուղից 12 կմ հյուսիս-արևելք։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°03՛36՛՛ արլ.ե. 45°00՛57՛՛, գետաբերանինը՝ հս.լ. 39°57՛35՛՛ արլ.ե. 44°57՛01՛՛։ Երկարությունը 13-17 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 50-65 կմ², որը կտրտված է բազմաթիվ մանր ձորակներով։ Ջրի միջին տարեկան ծախսը չի գերազանցում 0.5 մ³/վրկ։