Մանկապատանեկան ստեղծագործության պալատ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մանկապատանեկան ստեղծագործության պալատ
Здание правления Волжско-Камского банка на Садовой.JPG
Տեսակ տեսարժանություն
Երկիր Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Հիմնադրված է 1936
Մանկապատանեկան ստեղծագործության պալատ (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Մանկապատանեկան ստեղծագործության պալատ (Դոնի Ռոստով)
Կոորդինատներ: 47°13′19.44120010001″ հս․ լ. 39°42′54.399600100001″ ավ. ե. / 47.2220670000277778° հս․. լ. 39.71511100002777539° ավ. ե. / 47.2220670000277778; 39.71511100002777539

Երեխաների և երիտասարդության ստեղծագործության պալատ (ռուս.՝ Дворец творчества детей и молодёжи), Ռուսաստանի առաջատար մանկական կրթական կենտրոններից մեկը, որը միավորում է 5-ից 18 տարեկան 11 հազար երեխայի։ Այստեղ աշխատում են ավելի քան երեք հարյուր մանկավարժներ։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքում[1], Վոլգա-Կամա բանկի նախկին շենքում (Բոլշայա Սադովայա փողոց, 55)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի մայիսի 23-ին Դոնի Ռոստովում, Գազետնի նրբանցքի և Բոլշայա Սադովայա (Էնգելսի) փողոցի խաչմերուկում հանդիսավորությամբ բացվեց Պիոներների և հոկտեմբերիկների պալատը (կենտրոնի հին անունը)։ Պալատը զբաղեցրեց Վոլգա-Կամա բանկի շենքը, որը նախագծել էր ճարտարապետ Ալեքսեյ Նիկոլաևիչ Բեկետովը[1]։

1936 թվականի աշնանն իրենց աշխատանքները սկսեցին պալատի առաջին երկու բաժանմունքները` գիտատեխնիկական և գեղարվեստական, 1937 թվականին բացվեց բնապաշտական բաժինը, 1938 թվականին` ռազմամարզական բաժինը, 1939 թվականին` քաղաքական-զանգվածային բաժինը։ Այսպիսով, 1940 թվականին ձևավորվեց Պիոներների պալատի հիմնական կառուցվածքը. այն միավորում էր ավելի քան 40 խմբակ, ստուդիա, լաբորատորիա և գեղարվեստական խումբ[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թվականներ) Պիոներների պալատի խմբակների և բաժանմունքների աշխատանքը դադարեցվել էր, բայց միայն գերմանացի զորքերի կողմից քաղաքի օկուպացման ժամանակ։ Պալատի մանկավարժներից շատերը մեկնել էին ռազմաճակատ։ Հետպատերազմյան առաջին տարիներին նախկինում գոյություն ունեցած գրեթե բոլոր խմբակներն ու բաժանմունքները շարունակեցին իրենց աշխատանքը պալատում[1]։

Այդ ընթացքում ձևավորվեցին և սկսեցին գործել երաժշտական ստուդիան, նախադպրոցական տարիքի երեխաների և կրտսեր աշակերտների «Զվյոզդոչկա» ակումբը, միջազգային բարեկամության ակումբը, քաղաքային «Գոռն» պիոներական շտաբը, ավագ դասարանցիների «Անհանգիստ սրտեր» կոմերիտական շտաբը[1]։

1970-1980-ական թվականներին պալատում բացվել են Դոնի պիոներական կազմակերպության պատմության «Պիոներական փառք» թանգարանը, «Պատանի բուժաշխատող», «Պատանի օդաչու» և «Պատանի ծովային» ակումբները, ստեղծվել է պալատի պիոներական նավատորմիղը[1]։

Դոնի ձախ ափին բացվել է պիոներական, կոմերիտական ակտիվի և պիոներական ջոկատավարների «Արծաթե շեփորներ» քաղաքային ճամբարը։ Ֆրունզեի անվան զբոսայգում գտնվող «Ընկած մարտիկներին» հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ կազմակերպվել էր մշտական գործող պիոներական-կոմերիտական թիվ 1 պահակետը, որտեղ մինչ օրս էլ Հիշատակի պատվավոր հերթապահություն են իրականացնում քաղաքի դպրոցների աշակերտները[1]։

Այդ ժամանակշրջանի կարևոր իրադարձություններից մեկը «Պատանեկան գիտական ընկերության», իսկ հետագայում` Դոնի պատանի հետազոտողների գիտությունների ակադեմիայի բացումն էր։ Ամենամյա գիտաժողովներում հնչում էին գիտության տարբեր ճյուղերի երիտասարդ հետազոտողների հաշվետվությունները։ Ավարտվել է ռուսական նավատորմի պատմության «Ծովային փառք» թանգարանի ձևավորումը[1]։

1991 թվականին Պիոներների պալատը վերանվանվել է Դոնի Ռոստով քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության պալատ։ 1990-ական թվականների ֆինանսական ճգնաժամի ընթացքում պալատի աշխատակազմին հաջողվել է ոչ միայն պահպանել կառուցվածքը, այլև բացել «Դոնի շրջանի պատմության» և «Հայրենիքի երիտասարդ պաշտպաններ» թանգարանները, կազմակերպել նոր ակումբների` «Պետիտի» (պատանի լրագրողների) և «Յունէկի» (պատանի բնապահպանների) աշխատանքը, բացել օժտված երեխաների առաջին քաղաքային «Հույս» դպրոցը[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում գործում է 10 բաժին[3].

  • Ռազմահայրենասիրական բաժին
  • Երաժշտական ստուդիա
  • Կիրառական արվեստի բաժին
  • Սոցիալական ստեղծագործության բաժին
  • Գեղարվեստական բաժին
  • Բնապահպանական բաժին
  • Մանկապատանեկան սոցիալական նախաձեռնությունների զարգացման կենտրոն
  • Հոգեբանական ծառայություն
  • «Դար» («Ընծա») կենտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]