Ընկած մարտիկներին (հուշահամալիր, Դոնի Ռոստով)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Ներկա վիճակ | կանգուն |
![]() | |
---|---|
![]() |
«Ընկած մարտիկներին» հուշահամալիրի լուսանկարներ |
«Ընկած մարտիկներին» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Павшим воинам»), անմար կրակով հուշարձան Դոնի Ռոստովում, Կարլ Մարքսի հրապարակի Ֆրունզեի անվան պուրակում։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին և խաղաղ մարդկանց։ Հուշարձանը բացվել է 1969 թվականին։ Հուշակոթողի հեղինակներն են քանդակագործներ Էդուարդ Միրզոևը, Ա. Վասիլևը և ճարտարապետ Լ. Սիմոնենկոն[1]։ 1975 թվականից անմար կրակի մոտ գործում է Պահակետ № 1։ «Ընկած մարտիկներին» հուշահամալիրն ունի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին, քաղաքի ազատագրումից հետո, Ֆրունզեի անվան պուրակում հայտնվեց եղբայրական գերեզման, որտեղ թաղված էին Ռոստովի օկուպացիայի ժամանակ և քաղաքի համար մարտերում զոհված ավելի քան 300 խորհրդային զինվորներ և խաղաղ բնակիչներ։ 1957 թվականի ապրիլին եղբայրական գերեզմանի մոտ տեղադրվեց հուշարձան։ 1959 թվականի մայիսի 9-ին եղբայրական գերեզմանի վրա վառվեց անմար կրակ[3]։ Այն վառելու պատվավոր իրավունքին արժանացան Խորհրդային Միության հերոսներ Պավել Սամոխինը և Նիկոլայ Պավլենկոն[4]։ Ներկայիս տեսքով հուշահամալիրը կառուցվել է 1969 թվականին[1], այն մի քանի անգամ վերակառուցվել է[4]։ 1975 թվականի մայիսի 9-ից անմար կրակի մոտ գործում է Պահակետ № 1։ Ռոստովի բարձր դասարանների դպրոցականները ցանկացած եղանակին հերթապահում են հուշահամալիրի մոտ[3]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրը զանգվածեղ բետոնե կիսաօղակ է` տեղադրված հորիզոնական դիրքով երկու հենասյան վրա։ Օղակի ներքին կողմում մետաղական խորաքանդակ է սգացող Մայր-հայրենիքի պատկերով։ Աջ ձեռքում նա պահում է դափնու ճյուղ։ Օղակի կենտրոնում վառվում է անմար կրակը։ Այն շրջանակված է հնգաթև աստղով, որը հենվում է միմյանց կապված 45 սվիններին։ Ըստ հուշահամալիրի հեղինակների մտահղացման` կիսաօղակը խորհրդանշում է բռնի ընդհատված կյանքը։ Հեղինակներն են ռոստովցի քանդակագործներ Է. Միրզոևը, Ա. Վասիլևը և ճարտարապետ Լ. Սիմոնենկոն[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Зубков, А. И. Колокола памяти — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1985. — 41с. : ил.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Андрианов В. И., Терещенко А. Г. Партизанам-подпольщикам // Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981.
- ↑ «Пролетарский район»։ rostov-gorod.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է 2013-08-05
- ↑ 3,0 3,1 «В караул с адвокатом»։ Российская газета։ 2011-04-15։ Վերցված է 2013-08-11
- ↑ 4,0 4,1 4,2 «Памятник погибшим воинам ВОВ -"Вечный огонь"»։ Официальный портал городской Думы и Администрации города։ Վերցված է 2013-08-11