Jump to content

Մանկական աճուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական աճուրդ (շվեդ.՝ Barnauktion, ֆիններեն՝ Huutolaisuus), պատմական պրակտիկա XIX-XX դարերի Շվեդիայում և Ֆինլանդիայում, որը իր մեջ է ներառում որբ երեխաներին և աղքատների երեխաներին վաճառքը աճուրդների ժամանակ։ Որպես կանոն, աճուրդներն անցկացվել են եկեղեցիներում և աճուրդային տներում Աղքատության դեմ պայքարի խորհրդի կողմից։ Վաճառքն անցկացվում էր անգլիական աճուրդի սկզբունքով։ Այն մարդը, ով մունիցիպալիտետից ամենաքիչ վարձն էր պահանջում, ստանում էր երեխային, որի մասին նա պետք է մեկ տարի հոգ տաներ այն գումարով, որը պահանջել է մունիցիպալիտետ[1]։ Դա թույլ էր տալիս, որ կազմակերպիչները փող խնայեն երեխաների խնամակալման համար։ Հաճախ այնպես էր ստացվում, որ նույն երեխաներին վաճառում էին մի քանի անգամ շատ տարիների ընթացքում[2]։ Այն մարդը, ով գնել է երեխային, համարվել է նրա հոգեծնող, սակայն, որպես կանոն, երեխաներին վերցնում էին որպես էժան բանվորական ուժ[3]։ Շվեդիայում մանկական աճուրդներն արգելվել են 1918 թվականին, իսկ Ֆինլանդիայում՝ 1923 թվականին[4], սակայն Ֆինլանդիայում աճուրդներն անցկացվել են մինչև 1930 թվականների կեսը[5]։ Վերջին հայտնի աճուրդն անցկացվել է 1935 թվականին[6]։

Շվեդիայի ֆինանսների նախկին նախարար Ֆրեդրիկ Վիլհելմ Թուրդսոնը, ով որբացել է ինը տարեկանում[7], ֆինլանդացի գրող Յոել Լեհթոնենը[8], շվեդացի գրող Հարրի Մարտինսոնը և ֆինլանդացի ոստիկան Յոհանես Ֆրոմն այն երեխաներից էին, ովքեր վաճառվել են այդպիսի մանկական աճուրդների ժամանակ։

Նմանատիպ պրակտիկան նաև անցկացվել է ուրիշ եվրոպական երկրնդրում, ինչպես օրինակ Շվեյցարիայում[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lundberg, Sofia (2000). «Child Auctions in Nineteenth Century Sweden: An Analysis of Price Differences». The Journal of Human Resources. 35 (2): 279–298. JSTOR 146326.
  2. Såld till lägstbjudande
  3. Lindgren, Tuuli (2011 թ․ սեպտեմբերի 14). «Tiesitkö tämän vaietun asian historiasta? Suomessa myytiin lapsia orjiksi» (ֆիններեն). MTV3. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  4. Leppälä, Anni-Helena (2011 թ․ փետրվարի 20). «Huutolaislapset saavat äänensä takaisin» (ֆիններեն). Kansan Uutiset. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  5. Huutolaislapset saavat äänensä takaisin
  6. Tiesitkö tämän vaietun asian historiasta? Suomessa myytiin lapsia orjiksi
  7. «Fredrik Vilhelm Thorsson» (շվեդերեն). Nationalencyklopedin. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  8. «Luottamusta kansalliseen renessanssiin». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  9. Switzerland’s shame: The children used as cheap farm labour