Մանիկ Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանիկ Աճեմյան
Ծնվել էմարտի 25, 1955(1955-03-25) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Մանիկ Աճեմյան Վիքիդարանում
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանիկ Աճեմյան (մարտի 25, 1955(1955-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, 1995 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի մարտի 25-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Լրագրողական աշխատանքային կենսագրությունը սկսել է «Պիոներ կանչ» թերթից, որտեղ տպագրել է առաջին բանաստեղծությունը։

Հիմնել է «Արեգնածին» գրական բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայ բարեգործական ընդհանուր միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի հայորդյաց տան գրական-ստեղծագործական դասարանը։ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում բացել է «Երեք սերունդների բանավեճի գրական սրճարան» ակումբը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամառ. կիրակի, Երևան, 2012։
  • Սահմանն անսահմանի, 2010։
  • Առավոտ լուսո, Երևան, 2004։
  • Ինը երգ և սեր, Երևան, 1992։
  • Երազ և գույն, Երևան, 1990։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության պատվոգրի՝ հայ գրականության քարոզչության գործում ունեցած ավանդի համար։
  • 1982 թվականին արժանացել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարության պատվոգրի։
  • 2015 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանիկ Աճեմյան» հոդվածին։