Մանե (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մանե
Getafe CF - Jose Manuel "Mané".jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1981(1981-12-21)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Տարիֆա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2002 Իսպանիա Լինենսե 13 (0)
2002-2003 Իսպանիա Դիտեր Սաֆրա 8 (1)
2003-2005 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ Բ 69 (14)
2005-2006 Իսպանիա Սյուդադ Մուրսիա 39 (2)
2006-2009 Իսպանիա Ալմերիա 103 (3)
2009-2013 Իսպանիա Խետաֆե 101 (2)
2013 Իսրայել Մակաբի (Թել Ավիվ) 5 (0)
2013-2015 Իսպանիա Ալմերիա 14 (0)
2017 Ջիբրալթար Սենտ Ժոզեֆս
2017— Իսպանիա Ալխեսիրաս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջոսե Մանուել Ջիմենես Օրտիզ (իսպ.՝ José Manuel Jiménez Ortiz, դեկտեմբերի 21, 1981(1981-12-21)[1], Տարիֆա, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա, հայտնի է որպես Մանե, իսպ.՝ Mané), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տարիֆա քաղաքում, իր կարիերան սկսել է «Լինենսեի» երիտասարդական թիմում: 2000 թվականից մասնակցել է Սերգունդա Բ-ի խաղերին հիմնական թիմի կազմում՝ ակումբում անցկացնելով 2 տարի և մասնակցելով 13 հանդիպման: 2002 թվականին տեղափոխվել է «Դիտեր Սաֆրա» ակումբ, որտեղ անցկացրել է 8 խաղ և խփել 1 գոլ: 2003 թվականից հանդես է եկել Սերգունդա Բ-ի Ատլետիկո Մադրիդ Բ ակումբում: Ակումբում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 68 հանդիպման և խփել 14 գոլ:

2005-2006 թվականների խաղաշրջանի ընթացքում հանդես է եկել Սեգունդայի «Սյուդադ Մուրսիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 39 խաղ և խփել 2 գոլ, ակումբի հետ գրավել 4-րդ հորիզոնականը:

2006-2007 թվականների խաղաշրջանից խաղացել է «Ալմերիա» ֆուտբոլային ակումբում, որտեղ միանգամից դարձել է հիմնական կազմի խաղացող և օգնել իր ակումբին զբաղեցնել 2-րդ հորիզոնականը Սեգունդայում, ինչը նրան հնարավորություն է տվել հաջորդ խաղաշրջանից հանդես գալ Իսպանիայի բարձրագույն Լիգայում[2]: 2009 թվականին տեղեկություն է տարածվել այն մասին, որ Մանեով հետաքրքրվում է «Վիլյառեալը»[3], սակայն 2009 թվականի հուլիսի սկզբին՝ «Ալմերիայի» կազմում ավելի քան հարյուր խաղ անցկացնելուց հետո, Մանեն տեղափոխվում է «Խետաֆե» ակումբ[4]:

2013 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ Մանեն տեղափոխվում է Իսրայելի ամենահայտնի «Մակաբի Թել Ավիվ» ակումբը, որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր[5][6]: Նոր ակումբի կամզում իր առաջին խաղը Մանեն անցկացրել է 15 օր անց՝ մասնակցելով Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի շրջանակներում անցկացված «Դյոր» ակումբի դեմ խաղին:

2013 թվականի դեկտեմբերի վերջին Մանեն վերադարձել է Իսպանիա՝ միանալով իր նախկին «Ալմերիա» ակումբին[7]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեգունդայի արծաթե մրցանակակիր – 2006/07
  • Իսրայելի չեմպիոն – 2013/14

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-08 մրցաշրջանի ընթացքում «Ալմերիայի» կազմում Մանեից բացի հանդես են եկել նույն Օրտիս ազգանվամբ ևս երկու ֆուտբոլիստներ՝ Խոսե Օրտիսը և Խուան Մանուել Օրտիսը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Biografia Mane
  3. Almeria defender Mane wanted by Villarreal
  4. Mane joins Getafe
  5. «Mané leaves Getafe for Maccabi Tel Aviv»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-09-03-ին։ Վերցված է 2014-09-01 
  6. «Defender "MANE" AGREES 2-YEAR-DEAL at MTA»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-10-17-ին։ Վերցված է 2013-07-03 
  7. Mane to return to Almeria
  8. Los Ortiz: un lujo para el Almería

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]