Մանե Կացի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանե Կացի թանգարան
Mane Catz Museum (3).JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Israel.svg Իսրայել
ՏեղագրությունՀայֆա
Հիմնադրվել է1977
ՀիմնադիրMunicipality of Haifa?
Քարտեզ
Քարտեզ

Մանե Կացի թանգարան (եբրայերեն՝ מוזיאון מאנה-כץ‎), 1977 թվականին Հայֆայում (Իսրայել) բացված գեղարվեստա-կենսագրական թանգարան, որի ցուցադրությունները նվիրված են նկարիչ Մանե Լեյզերովիչ (Իմմանուել Լազարևիչ) Կացի ստեղծագործություններին[1]։

Թանգարանը տեղակայված է Եֆե-Նոֆ փողոցի վրա գտնվող շենքում, որի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաք և Հայֆայի ծովածոց։ Տունը նկարչի համար ծառայում էր որպես բնակարան և արվեստանոց։

Թանգարանը հիմնադրվել է 1958 թվականին Հայֆայի քաղաքապետարանի և նկարչի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ, որով նա իր ողջ ունեցվածքը և հավաքածուն նվիրաբերում է քաղաքին։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է Կացի մի քանի հարյուր ստեղծագործություններից` յուղաներկ և ջրաներկ աշխատանքներ, գուաշով և մատիտով նկարներ։ Բացի այդ, թանգարանը ունի հուդայական իրերի, գիպսե և բրոնզե արձանիկների, անտիկ կահույքի, արևելյան գորգերի հարուստ հավաքածու։ Հավաքածուի մեծ մասը բերվել է Փարիզում գտնվող նրա բնակարանից։

2010 թվականին թանգարանը հանձնվեց Հայֆայի քաղաքապետարանի թանգարանների վարչությանը, որը հաստատեց վերակառուցման բյուջե և աշխատանքների ավարտից հետո այն վերաբացվեց 2011 թվականի ապրիլին։ Թանգարանի տնօրինությունը նախատեսում է ստեղծել մշտապես գործող ցուցահանդես թանգարանի հավաքածուներից[2][3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mané-Katz Museum
  2. «מאנה 3ץ מקים מוזיאו!בחיפה»։ jpress.org.il։ Վերցված է 2019-02-24 
  3. «Дом-музей Мане Каца»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-29-ին։ Վերցված է 2019-02-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]