Մանդրագորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանդրագորա
Mandragora officinarum 002.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ցեղ Մանդրագորա (Mandragora)
L., 1753

Մանդրագորա (լատ.՝ Mandragóra), ցեղ՝ մորմազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Մանդրագորի տեսակներ հանդիպում են Միջերկրական, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում, Հիմալայներում։

Այս ցեղի բույսերի արմատները երբեմն նման են մարդու կազմվածքի, ինչպիսիք օրինակ կնոջ մոտ է, որի հետ կապված հնում մանդրագորներին կախարդական ուժ էին վերնագրում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Mandragora sp., արմատ

Բույսերը հիմնականում անմշակ են անճում։ Արմատները հարուստ են օսլայով։

Տերևները շատ մեծ են և հավաքվում են վարդաշերտով, որի տրամագիծը հասնում է 1-2 մ կամ ավելի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List տվյալների բազայի, ցեղը ներառում է 3 տեսակ[1]։

  • Mandragora caulescens C.B. Clarke (1883)
  • Mandragora officinalis Mill.
  • Mandragora officinarum L. (1753), դեղային մանդրագորա

Mandragora turcomanica Mizg. (1942), Թուրքմենական Մանդրագորան աճում է Արևմտյան Կոպետդաղում, էնդեմիկ է և պաշտպանվում է պետության կողմից։

Քիմիական կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը թունավոր է։ Պարունակում է 0,4% տրոպանային ալկալոիդներ[2] ՝ հիոսցիամին և սկոպոլամին։

Հոգեմետ հատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդրագորայի մարդածին պատկերը «Tacuinum sanitatis» միջնադարյան բժշկական տրակտից

Հնում մանդրագորայի արմատը հաճախ օգտագործվում էր որպես հզոր հալուցինոգեն։ Բույսը հաճախ հիշատակվում է միջնադարյան կախարդական բաղադրատոմսերում։ Առավել բարձր գնահատված և, համապատասխանաբար, ավելի արժեքավոր էին այն արմատները, որոնք ավելի ճշգրիտ էին նման մարդու մարմնին, մանավանդ, եթե սեռը տարբերակված էր, քանի որ ընդունված էր մանդրագորները բաժանել տղամարդկանց և կանանց։

Մանդրագորայի օգտագործումը խիստ արգելվում է, քանի որ հնարավոր է ծանր կողմնակի երևույթներ՝ ներառյալ մահ։

Ուղեղի հիմնական անդառնալի վ

նասը պայմանավորված է դրանում պարունակվող սկոպոլամինով։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոսի ժամանակներից առասպելներում կախարդական ուժերը վերագրվել են մանդրագորայի արմատներին։ Գերմանական դիցաբանության մեջ բառը սկզբնապես

նշանակում էր մարգարեության «սատանայական ոգի», այնուհետև ՝ մի փոքրիկ արարած ՝ մարդու քողի տակ, որը կարող էր հարստացնել տիրոջը։ Սնահավատությամբ՝

մանդրագորայի արմատը «գոռում և հառաչում է», երբ նրան դուրս են հանում հողից։ Կա մի լեգենդ, որ մանդրագորան աճում է մարդու սրտից։ Հնում հայտնի էր, որ բույսի արմատը գործում է ափիոնների նման, ուստի այն լայնորեն օգտագործվում էր ամուլետների, սիրո հմայքների պատրաստման մեջ ՝ որպես անպտղության բուժման միջոց[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mandragora» (անգլերեն)։ The Plant List. Version 1.1.։ 2013։ Վերցված է 2016-08-09 
  2. Chevallier A. Encyclopedia of Herbal Medicine. — 2nd ed. — New York: DK Publishing Inc., 2000. — P. 231. — 336 p. — ISBN 978-0-7894-6783-6
  3. Культура Германии, 2006, էջ 30

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]