Մանանա Ասլամազյան
Մանանա Ասլամազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 30, 2022[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մենեջեր |
Անդամություն | Ռուսական հեռուստաընկերության ակադեմիա |
Մանանա Ալբերտի Ասլամազյան (ռուս.՝ Мана́на Альбе́ртовна Асламазя́н, հունվարի 10, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2022[1], Երևան, Հայաստան)[2], «Ինտերնյուս»-ի գլխավոր տնօրեն, 2001 թվականից[3] Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ 2002 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի դափնեկիր՝ «Մեդիաբիզնեսի զարգացման գործում հատուկ ծառայություն» անվանակարգում[2], «Կրթված լրատվամիջոցներ» ֆոնդի նախկին ղեկավարն է։ Մանանա Ասլամազյանը Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի կողմից շրջանների հեռուստատեսության համար[4] կադրեր նախապատրաստելու կարևոր դերի համար արժանացել է հատուկ մրցանակի՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում անձնական ներդրման համար» վերտառությամբ։
Հարկադրված վտարանդիության մեջ ապրել է Ֆրանսիայում։ Այժմ ապրում է և աշխատում է Հայաստանում[5].
Մ․Ա․ Ասլամազյանի ձայնը | |
Հարցազրույց «Эхо Москвы»-ից հոկտեմբերի 5, 2006 | |
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1974 թվականից ապրել է Մոսկվայում։ Մոսկվայի տիկնիկային թատրոնում աշխատել է որպես հանդիսատեսի հետ աշխատելու գծով մանկավարժ, հետո՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնում՝ որպես ադմինիստրատոր[6]։
1993 թվականից՝ ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն։
1998 թվականից՝ «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ և «Internews Europe»-ի նախագահ։
2000 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով։ Հանձնաժողովի կազմից հեռացվել է 2004 թվականին, Վլադիմիր Պոզների հետ միասին։
2002 թվականից՝ Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի (ՀԱԱ) փոխնախագահ։ Կազմից հեռացվել է 2007 թվականին։
2007 թվականից[7]՝ անցել է արժույթի մաքսանենգության գործով.[8] իր կողմից ղեկավարվող ամերիկյան ոչ պետական կազմակերպության[9]. գործունեության ֆինանսավորման համար՝ Եվրոպայից ներմուծված արժույթի գործով։ Թաքնվել է հետաքննությունից և լքել Ռուսաստանը՝ մշտական բնակության վայր դարձնելով Փարիզը[10]։ Ի պաշտպանություն Ասլամազյանի՝ հրապարակվեց բաց նամակ, որի ներքո ստորագրեցին մի շարք ռուս ժուռնալիստներ[8]։ 2007 թվականից «Ինտերնյուս»-ի ռուսական բաժանմունքը դադարեցրեց իր աշխատանքը[11]։
2010 թվականին ՌԴ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ՔՕ-ի 188 հոդվածի փոփոխման արդյունքում՝ «Մաքսանենգություն» քրեական գործը վերաորակավորվեց վարչականի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Մանանա Ասլամազյանը
- ↑ 2,0 2,1 «Асламазян Манана». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ ТЭФИ :: Состав АРТ-биографии / раздел на реконструкции :: Асламазян Манана Альбертовна Արխիվացված 2008-04-12 Wayback Machine
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «Манана Асламазян: «Проблемы армянских СМИ взаимосвязаны»». www.mediamax.am. 2012 թ․ հունվարի 23.
- ↑ Биография Мананы Асламазян на tefi.ru Արխիվացված 2008-04-12 Wayback Machine
- ↑ «Дело» Мананы Асламазян: «Юриспруденцией здесь не пахнет»(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 «Открытое письмо журналистов президенту». Полит.ру. 2007 թ․ ապրիլի 26.
- ↑ «Манана Асламазян: «СМИ не должны контролировать сверху»». Еркрамас. 2010 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «При шаткой российской демократии журналистам затыкают рот». Globe and Mail. 2007 թ․ հուլիսի 18.
- ↑ Елена Фанайлова. Россия без "Интерньюс". Постсоветский мир глазами медиааналитика Радио Свобода, 17.07.2018