Մայքլ Ռոջերս (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ռոջերս
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1959(1959-10-31)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕբերնի համալսարան
Մասնագիտությունհետախույզ
Զբաղեցրած պաշտոններDirector of the National Security Agency?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱՄՆ ՌԾՈւ «Վաստակաշատ ծառայության համար» մեդալ
 Michael S. Rogers Վիքիպահեստում

Մայքլ Ռոջերս (անգլ.՝ Michael S. Rogers, հոկտեմբերի 31, 1959(1959-10-31)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ծովակալ (2014), 2014 թվականի ապրիլի 2-ից Ազգային անվտանգության գործակալության տնօրենն է, նաև ԱՄՆ կիբեռնետիկ հրամանատարության ղեկավարն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկագոյում, 1977 թվականին ավարտել է Իլինոյսի New Trierդպրոցը[3], իսկ 1981 թվականին ավարտել է Ալաբամա նահանգում գտնվող համալսարաններից մեկը, որից հետո ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, մասնակցնություն է ունեցել Գրենադայում, Բեյ­րութում և Սալվադորում տեղի ունեցած գործողությունենրին[4]։ 1986 թվականին ուղարկվել է «գաղտնագիտության» պատրաստություն անցնելու[5]։

Իրաքյան պատերազմի ժամանակ Ռոջերսը ծառայել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի կազմում, որտեղ մասնագիտացել է ցանցային հարձակումների ոլորտում։ 2007 թվականին նշանակվել է Խաղաղօվկիանոսյան հետախուզության հրամանատար, արդեն 2009 թվականին դարձել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի հետախուզության ղեկավար, իսկ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլը եղել է ԱՄՆ ՌԾՆ 10-րդ նավատորմի հրամանատարը։

2014 թվականի հունվարին Օբամայի աշխատակազմը հայտարարեց, որ 2014 թվականի մարտից Ռոջերսը կզբաղեցնի Ազգային անվտանգության գործակալության տնօրենի և ԱՄՆ կիբերնետիկ հրամանատարության ղեկավարի պաշտոնները, փոխարինելով այս պաշտոններում Ալեքսանդր Քիթին[6][7][8]։ Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պատշոնում փոփոխություն կատարելու համար ԱՄՆ Սենատի հավանությունը չի պահանջվում, բայց Կիբերնետիկ հրամանատարության ղեկավարի պաշտոնում փոփոպություն կատարելու համար անհրաժեշտ է Սենատի հավանությունը[9]։

Մայքլ Ռոջերսը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Dilanian, Ken (2014 թ․ հունվարի 27). «Navy cyber warfare chief is Obama's pick to lead NSA» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  3. Fornek, Kimberly (2012 թ․ մարտի 27). «New Trier's Rogers talks about U.S. Fleet Cyber Command». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
  4. Sanger, David; Shanker, Thom (2014 թ․ հունվարի 30). «N.S.A. Choice Is Navy Expert on Cyberwar». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  5. «U.S. Navy bio». U.S. Navy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  6. Nakashima, Ellen (2014 թ․ հունվարի 25). «Obama signs off on nomination of Rogers as NSA director». Washington Post. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  7. Sanger, David (2014 թ․ հունվարի 30). «Vice Admiral to Be Named N.S.A. Director». New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  8. Hattem, Julian (2014 թ․ հունվարի 30). «Obama to name new NSA director». The Hill. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  9. Ackerman, Spencer (2014 թ․ հունվարի 30). «Vice-admiral Michael Rogers to take command of embattled NSA». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.