Մայքլ Ռոջերս (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Ռոջերս
Admiral Michael S. Rogers, USN.jpg
Ծնվել էհոկտեմբերի 31, 1959(1959-10-31)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱուբրն համալսարան
Մասնագիտությունհետախույզ
Զբաղեցրած պաշտոններDirector of the National Security Agency?
Քաղաքական կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱՄՆ ՌԾՈւ «Վաստակաշատ ծառայության համար» մեդալ
Michael S. Rogers Վիքիպահեստում

Մայքլ Ռոջերս (անգլ.՝ Michael S. Rogers, հոկտեմբերի 31, 1959(1959-10-31)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ծովակալ (2014), 2014 թվականի ապրիլի 2-ից Ազգային անվտանգության գործակալության տնօրենն է, նաև ԱՄՆ կիբեռնետիկ հրամանատարության ղեկավարն է[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիկագոյում, 1977 թվականին ավարտել է Իլինոյսի New Trierդպրոցը[3], իսկ 1981 թվականին ավարտել է Ալաբամա նահանգում գտնվող համալսարաններից մեկը, որից հետո ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, մասնակցնություն է ունեցել Գրենադայում, Բեյ­րութում և Սալվադորում տեղի ունեցած գործողությունենրին[4]: 1986 թվականին ուղարկվել է «գաղտնագիտության» պատրաստություն անցնելու[5]:

Իրաքյան պատերազմի ժամանակ Ռոջերսը ծառայել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի կազմում, որտեղ մասնագիտացել է ցանցային հարձակումների ոլորտում: 2007 թվականին նշանակվել է Խաղաղօվկիանոսյան հետախուզության հրամանատար, արդեն 2009 թվականին դարձել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի հետախուզության ղեկավար, իսկ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլը եղել է ԱՄՆ ՌԾՆ 10-րդ նավատորմի հրամանատարը:

2014 թվականի հունվարին Օբամայի աշխատակազմը հայտարարեց, որ 2014 թվականի մարտից Ռոջերսը կզբաղեցնի Ազգային անվտանգության գործակալության տնօրենի և ԱՄՆ կիբերնետիկ հրամանատարության ղեկավարի պաշտոնները, փոխարինելով այս պաշտոններում Ալեքսանդր Քիթին[6][7][8]: Ազգային անվտանգության գործակալության տնօրենի պատշոնում փոփոխություն կատարելու համար ԱՄՆ Սենատի հավանությունը չի պահանջվում, բայց Կիբերնետիկ հրամանատարության ղեկավարի պաշտոնում փոփոպություն կատարելու համար անհրաժեշտ է Սենատի հավանությունը[9]:

Մայքլ Ռոջերսը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. Dilanian Ken (2014-01-27)։ «Navy cyber warfare chief is Obama's pick to lead NSA» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2014-04-10 
  3. Fornek Kimberly (2012-03-27)։ «New Trier’s Rogers talks about U.S. Fleet Cyber Command»։ Chicago Sun-Times։ Վերցված է 2014-04-10 
  4. Sanger David; Shanker, Thom (2014-01-30)։ «N.S.A. Choice Is Navy Expert on Cyberwar»։ The New York Times։ Վերցված է 30 January 2014 
  5. «U.S. Navy bio»։ U.S. Navy։ Վերցված է 26 January 2014 
  6. Nakashima Ellen (2014-01-25)։ «Obama signs off on nomination of Rogers as NSA director»։ Washington Post։ Վերցված է 2014-01-30 
  7. Sanger David (2014-01-30)։ «Vice Admiral to Be Named N.S.A. Director»։ New York Times։ Վերցված է 2014-01-30 
  8. Hattem Julian (2014-01-30)։ «Obama to name new NSA director»։ The Hill։ Վերցված է 2014-01-30 
  9. Ackerman Spencer (2014-01-30)։ «Vice-admiral Michael Rogers to take command of embattled NSA»։ The Guardian։ Վերցված է 2014-01-31