Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե
գերմ.՝ Michael Andreas Helmut Ende
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1929(1929-11-12)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4][5]
Մահացել էօգոստոսի 28, 1995(1995-08-28)[1][2][3][…] (65 տարեկան) կամ օգոստոսի 29, 1995(1995-08-29)[6] (65 տարեկան)
Մահվան վայրՖիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[3]
Ազգությունգերմանացի
ԵրկերThe Neverending Story?[5], Momo?, Jim Button and Luke the Engine Driver?, The Night of Wishes?, Jim Button and the Wild 13? և The mirror in the mirror?
Մասնագիտությունգրող, մանկագիր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող և հեղինակ
ԱմուսինMariko Satōjn? և Ingeborg Hoffmann?
Ծնողներհայր՝ Edgar Ende?[5]
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ Արծաթե ստիլոս Großer Preis der Deutschen Akademie für Kinder- und Jugendliteratur e.V. Volkach? Bayerischer Poetentaler? և տարվա ծխող[7]
Կայքmichaelende.com
Ստորագրություն
Michael-Ende-Unterschrift.png
Michael Ende Վիքիպահեստում

Մայքլ Անդրեաս Գելմուտ Էնդե (գերմ.՝ Michael Andreas Helmuth Ende, նոյեմբերի 12, 1929(1929-11-12)[1][2][3][…], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[4][5] - օգոստոսի 28, 1995(1995-08-28)[1][2][3][…] կամ օգոստոսի 29, 1995(1995-08-29)[6], Ֆիլդերշտադտ, Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա), գերմանացի գրող, հեղինակ մի շարք մանկական ստեղծագործությունների, որոնցից առավել հայտնի է «Անվերջանալի պատմություն»-ը։ Այսօր Էնդեի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով և ունեն ավելի քան 20 միլիոն ընդհանուր տպաքանակ: «Անվերջանալի պատմության» մոտիվներով նկարահանվել են համանուն կինոնկարներ։«Կախարդական ըմպելիք» (1989) («Սատանայական բնածին կոկտեյլը») հեքիաթի մոտիվներով է նկարահանվել «Վունշպունշ»(2000) հանրահայտ մուլտսերիալը։ Էնդեի ստեղծագործությունների շարքում կան նաև մի քանի պիեսներ, վեպեր և պատմվածքներ: Սակայն նրան մեծ ճանաչում բերեցին հեքիաթները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Էնդեն ծնվել է սյուրռեալիստ նկարիչ Էդգար Էնդեի (գերմանացի) ընտանիքում: Ավարտել է Շտուտգարտի [8] Վալդորֆյան դպրոցը և հետագայում հատուկ ուշադրություն դարձրել մարդաբանությանը (նրա անձնական գրադարանը ընդգրկում էր Ռ.Շտայների [9] 179 գիրք և ստեղծագործություններ): Երիտասարդ տարիներին աշխատել է որպես թատրոնի դերասան։ Նա սկսեց հրատարակվել 1947 թվականից, սակայն հռչակ ձեռք բերեց շատ ավելի ուշ՝ «Ջիմ Պուգովկան և մեքենավար Լուկասը» (1960), «Մոմո» (1973), «Անվերջանալի պատմություն» (1979) ստեղծագործությունների հրապարակումից հետո: Նա մահացել է 65 տարեկան հասակում ստամոքսի քաղցկեղից և թաղվել Վալդֆրիդհոֆի գերեզմանատանը: Մինչ մահը նա շփվել է իր թարգմանչուհի Լիլիանա Լունգինայի հետ, որին էլ նվիրված է «Interlinear» - ի վերջին գլուխը:

Էնդեն ամուսնացած էր երկու անգամ , բայց երեխաներ չուներ: 1952 թվականի նախօրեին ընկերների մոտ երեկույթի ժամանակ նա հանդիպում է դերասանուհի Ինգեբորգա Հոֆմանին: Նրանք ամուսնացել են Հռոմում 1964 թվականին։ Հոֆմանը մեծ ազդեցություն ունեցավ ամուսնու գործունեության և կյանքի վրա ՝ հաճախ նրա հետ քննարկելով նրա ձեռագրերը: Նրանց ամուսնությունը ավարտվեց 1985 թվականին, երբ 63-ամյա Հոֆմանը մահացավ թրոմբոէմբոլիզմից: Երկրորդ անգամ Էնդեն ամուսնացավ 1989 թվականին ճապոնական գերմանուհի Մարիկո Սաթոյի հետ, ում հանդիպել էր 1976 թվականին: Դեռևս ամուսնությունից առաջ Էնդեի մի քանի գրքերՍաթոն թարգմանել էր ճապոներեն, իսկ 1977-1980 թվականների ընթացքում նրանք գերմաներեն թարգմանեցին Քենձի Միյաձավայի մոտ մեկ տասնյակ հեքիաթներ:

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

°Ջիմ Բաթթոն (1974—1975) — մուլտսերիա

°Անվերջանալի պատմություն (կինոնկար) (1984)

°Մոմո (1986)

°Անվերջանալի պատմություն 2 (1989

°Անվերջանալի պատմություն 3 (1994)

°The NeverEnding Story (1995) — հեռուստանովել (2 եթերաշրջան)

°The Real Neverending Story (1999) — համակարգչային խաղ

°Վունշպունշ (2000) մուլտսերիալ

°Ջիմ Բաթթոն (2000-2001) - մուլտսերիալ (1 եթերաշրջան)

°Անվերջանալի պատմություն (2001) - հեռուսատնովել (1 եթերաշրջան)

°Մոմո (2001) - մուլտֆիլմ

°Ջիմ Պուգովկան և մեքենավար Լուկասը (2018)

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրատվամիջոցներ 2018 թվականին «Մոմո» խաղի ի հայտ գալը կապում էին Մայքլ Էնդեի նույնանուն վեպի սյուժեի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են