Մայրենի (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրենի
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՊատվական Խաչատրյան, Դավիթ Գասպարյան, Լյուդվիգ Կարապետյան, Լավրենտի Միրզոյան և Անահիտ Ադամյան
Հիմնադրվել է1966

«Մայրենի», ՀՀ լուսավորության նախարարության ուսումնամեթոդական երկամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1966-1995 թվականներին (մինչև 1982 թվականը եղել է «Սովետական մանկավարժ» ամսագրի հավելված, 1966-1990 թվականներին կոչվել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում») Երևանում։ Խմբագիրներն են եղել Ռոմա Դալլաքյանը, Պատվական Խաչատրյանը, Միքայել Մկրտչյանը, Դավիթ Գասպարյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Լավրենտի Միրզոյանը, Անահիտ Ադամյանը։

Պարբերականը լուսաբանել է հայոց լեզվի և գրականության ուսուցման մեթոդիկայի, խոսքի զարգացման, մայրենիի անաղարտության պահպանման հարցեր։ Վերջին շրջանում ավելի հաճախ անդրադարձել է հայոց պատմության, մանկավարժության և փիլիսոփայության հարցերին, տպագրել սփյուռքահայ հեղինակների անտիպ գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։