Մայիսիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մայիսիկ Տիգրանի Ալեքսանյան
մարտի 26, 1972 - դեկտեմբերի 22, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խանձաձոր, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Բոյուք Բահմանլու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Մայիսիկ Ալեքսանյան (մարտի 26, 1972, Խանձաձոր, Հադրութի շրջան - դեկտեմբերի 22, 1993, Բոյուք Բահմանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսիկ Ալեքսանյանը ծնվել է 1972 թ. մարտի 26-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, այնուհետև սովորել Երևանի ավտոուսումնարանում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես վարորդ։

Մասնակցել է Հադրութի շրջանի գյուղերի, Ջաբրայիլի, Հորադիզի պաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 22-ին՝ Բոյուք-Բահմանլուի կրակակետի վերացման համար մղված մարտերից մեկի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խանձաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]