Մամիկոն Եղունյան
Ծնվել է | նոյեմբերի 1, 1955[1] (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ամասիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և նյարդավիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Մամիկոն Աղասու Եղունյան (նոյեմբերի 1, 1955[1], Ամասիա), հայ նյարդավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2015)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամիկոն Եղունյանը ծնվել է 1955 թվականին Անիի շրջանի Ամասիա գյուղում։ 1979 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1982 թվականին նեյրովիրաբուժական վերապատրաստման կուրսեր է անցել Դոնեցկի մարզային բժշկական կենտրոնում, 1984 թվականին վերապատրաստվել է Կիևի նեյրովիրաբուժական ինստիտուտում։ 1985-1987 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Կիևի նյարդավիրաբուժական ինստիտուտում։ 1987 թվականին Կիևում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Վաղ հետվիրահատական բարդություն սուր ներգանգային հեմատոմաների հեռացումից հետո» թեմայով, դոկտորական ատենախոսություն պաշտպանել է «Ծանր գանգուղեղային վնասվածք՝ երեխաների տարբեր տարիքային խմբերի մոտ» թեմայով։ 1988-1995 թվականներին եղել է Լենինականի հիվանդանոցի Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1998 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանական և նեյրովիրաբուժական կլինիկայի գիտական ղեկավար[2]։ 2003 թվականից դասավանդում է Երևանի պետական բժշկական համալսարանում։
Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[3][4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վաստակավոր բժիշկ, (2015)[5]
- Նանսենի անվան հուշամեդալ
- Վազգեն Սարգսյանի անվան հուշամեդալ
- Դրաստամատ Կանայանի անվան հուշամեդալ
- «Հայաստանի երկրապահ» մեդալ
- ՀՀ առողջապահության նախարարի հուշամեդալ
- ՀՀ ՊՆ պատվոգիր
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երեխաների ծանր գանգուղեղային վնասվածք» (մենագրություն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2649
- ↑ «Մամիկոն Եղունյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Մամիկոն Եղունյան - Էրեբունի բժշկական կենտրոն». Էրեբունի բժշկական կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Մամիկոն Աղասիի Եղունյան | Doctors.am». doctors.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
|