Մամե Մադիոր Բոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամե Մադիոր Բոյե
 
Կուսակցություն՝ Սենեգալական Դեմակրատական կուսակցություն
Կրթություն՝ Շեյխ Անտա Դիոպի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 7, 1940(1940-12-07)[1] (83 տարեկան)
Ծննդավայր Սեն Լուի, Ֆրանսիական Սենեգալ
Քաղաքացիություն  Սենեգալ

Մամե Մադիոր Բոյե (ֆր.՝ Mame Madior Boye, դեկտեմբերի 7, 1940(1940-12-07)[1], Սեն Լուի, Ֆրանսիական Սենեգալ), սենեգալցի քաղաքական գործիչ, Սենեգալի առաջին կին վարչապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սեն Լուի քաղաքում՝ իրավաբանի ընտանիքում. ինչպես Մամեն, այնպես էլ նրա երեք եղբայրները իրավաբանական կրթություն են ստացել Դակարում և Փարիզում։ Այնուհետև էլ աշխատել է Սենեգալի արդարադատության ոլորտում։ Նա զբաղեցրել է դատախազի տեղակալի, դատավորի և մարզային դատարանի առաջին կարգի դատախազի պաշտոնները, ինչպես նաև վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը։ Բոյեն համարվում է Սենեգալի իրավաբանների ասոցացիայի հիմնադիրը, ինչպես նաև դրա նախագահը 1975-1990 թվականներին[2]։ 1978-1998 թվականներին Բոյեն եղել է Կին իրավաբանների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ։ Աբդու Դիուֆի կառավարման ժամանակահատվածում Մամեին բազմաթիվ պաշտեններ են առաջարկել, բայց նա ամեն անգամ հրաժարվել է[3]։

2000 թվականի նախագահական ընտրություններում Աբդուլա Վադ Բոյեի հաղթանակ տոնելուց հետո Մամեն նշանակվել է արդարադատության նախարար[4][5]։ Շուտով նախագահի և վարչապետի միջև կոնֆլիկտ է առաջացել, և վերջինս հրաժարական է տվել։ 2001 թվականին մարտի 3-ին նախագահ Աբդուլա Վադը նշանակել է Մամեին նոր վարչապետ։ Նրա նշանակումից երկու ամիս անց պետք է անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, որից առաջ կանանց ավելի քան 30 ոչ կուսակցական կազմակերպություններ իրականացրել են քարոզարշավ, որի ընթացքում նրանք պահանջել են ավելացնել կանանց թիվը կառավարության կազմում։ Սա կարող էր լինել Բոյեի նշանակման պատճառներից մեկը, քանի որ այդ ժամանակ նա անկուսակցական էր[6]։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վադը ստացել է մեծամասնություն՝ 120-ից 89 տեղ։

2002 թվականի նոյեմբերի 4-ին Բոյեի գլխավորությամբ կառավարությունը լուծարվեց, և նա հեռացվեց վարչապետի պաշտոնից։ Նրա հրաժարականի պատճառ կարող էր լինել Բոյեի հայտարարությունը, որն արվել է «Ջուլա» նավի կործանման վերաբերյալ, ինչից մահացել էր 1863 մարդ[7]։

2008 թվականի սեպտեմբերի 12-ին ֆրանսիացի դատավորը «Ջուլա» նավի կործանման հետաքննության ժամանակ Բոյեին ձերբակալելու մասին որոշում է կայացրել։ Սենեգալի կառավարությունը մերժել է հանձնման խնդրանքը և իր հերթին նոր վարույթ սկսել դատավորի դեմ[8]։ 2009 թվականի հունիսին Փարիզի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել Բոյեիի ձերբակալման օրդերը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sec.gouv.sn/liste-des-premiers-ministres-du-s%C3%A9n%C3%A9gal
  2. «Mame Madior Boye», Jeune Afrique, August 13, 2007 (Ֆրանսերեն).
  3. Skard, Torild (2014) «Mame Madior Boye» in Women of power — half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, ISBN 978-1-44731-578-0
  4. «Who’s Who», Senegal: Les Hommes de Pouvoir, number 5, Africa Intelligence, 17 July 2001 (Ֆրանսերեն).
  5. «New Senegalese government in place» Արխիվացված 2006-06-15 Wayback Machine, AFP, April 4, 2000.
  6. Diadie Ba, «Senegal’s first woman premier appointed», Reuters, March 4, 2001.
  7. «Report blames army for delay in Joola rescue», IRIN, November 6, 2002.
  8. «Senegal to prosecute French judge over ferry disaster» Արխիվացված 2011-05-20 Wayback Machine, AFP, 19 September 2008.
  9. Malick Ciss, "Dossier du naufrage du bateau " Le Joola « — les mandats d’arrêt internationaux contre mame madior boye et cie annulés», Le Soleil, 17 June 2009 (Ֆրանսերեն).