Մահևանյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մահևանյաններ, իշխանական տոհմ Սյունիքում։ Նրա ներկայացուցիչներից Մահևանը XI դ. վերջին Սյունյաց Սենեքերիմ թագավորի ազատներից էր։ 1166 թվականին սելջուկների հարձակումների պատճառով Մահևանյանները տեղափոխվեցին Անի։ Սյունիք վերադարձան Զաքարյանների օրոք։ Մահևանյանները Իվանե Աթաբեկից, իբրև հայրենիք, ստացան Նրբույն բերդը և ագարակներ՝ Վայոց ձորի արևմտյան կողմում։ Մահևանյանների վերջին ներկայացուցիչներից էին Ջուրջեանց թոռ Մահևանը և Ամիրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 185 CC-BY-SA-icon-80x15.png