Մեռնել երիտասարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մահանալ երիտասարդից)
Մեռնել երիտասարդ
անգլ.՝ Dying Young
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, դրամա, վեպի էկրանավորում և մելոդրամա
Թվական1991 և հոկտեմբերի 3, 1991[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր
ՊրոդյուսերՍալլի Ֆիլդ
Սցենարի հեղինակRichard Friedenberg?
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս, Քեմփբել Սքոթ, Վինսենթ դ'Օնոֆրիո, Քոլին Դյուհերսթ, Դևիդ Սելբի, Էլեն Բյորստին, Ջորջ Մարթին, Alex Trebek? և Ջորջ Մարտին
ՕպերատորJuan Ruiz Anchía?
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժRobert Brown?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
Տևողություն114 րոպե
Շահույթ82,264,675[2]

«Մեռնել երիտասարդ» (անգլ.՝ Dying Young), ռեժիսոր Ջոել Շումախերի[3] մելոդրաման։ Հիմնված է Մարտի Լեյմբախի համանուն վեպի վրա, իսկ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիա Ռոբերթսը, Քեմփբել Սքոթը, Էլեն Բյորստինը և այլք[4]։ Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջեյմս Նյուտոն Հովարդը[4], իսկ այն կատարել է հայտնի ամերիկացի սաքսաֆոնահար Քենի Ջին։

Դիպաշար (սյուժե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատ թաղամասից Հիլարի անունով աղջիկն ապրում է աղքատ և մի քիչ գռեհիկ կյանքով։ Մի անգամ նա իր սիրած տղային տեսնում է անկողնում ուրիշ կնոջ հետ։ Հիլարին լքում է նրան և տեղափոխվում ապրելու մայրիկի մոտ։ Մի քանի օր անց նա թերթում գտնում է հայտարարություն, որ պահանջվում է բուժքույր- դայակ։ Նա աշխատանքի է տեղավորվում Վիկտորի՝ հանճարեղ, բայց լեյկիմիայով հիվանդ մարդու մոտ։ Նա սիրահարվում է գեղեցիկ աղջկան և որոշում վերջ դնել բուժմանը։ Վիկտորն ասում է, որ բուժման կուրսն ավարտված է և առաջարկում է մեկնել հյուսիս։ Դրանից հետո, երբ արդեն ապրում էր հյուսիսում, Վիկտորն իրեն լավ է զգում։ Նրա մազերը սկսում են աճել, իսկ նրա սերը Հիլարիի նկատմամբ, պարզվում է, փոխադարձ է։ Հերոսներից յուրաքանչյուրը մյուսին բացահայտում է մեկ այլ, բոլորովին նոր աշխարհ՝ անծանոթ և գեղեցիկ։ Վիկտորի առողջական վիճակը կրկին վատանում է։ Նա սկսում է սիրեցյալից թաքուն դեղորայք ընդունել։ Հիլարին նկատում է վատթարացումը և կանչում է Վիկտորի հորը։ Նա բացահայտում է ողջ ճշմարտությունը, որ Վիկտորը թաքցրել էր իրենից։ Հայրն ուզում է որդուն տեղափոխել հիվանդանոց, սակայն նա որոշել է փախչել։ Հիլարին, հասկանալով նրա մտադրությունները, հասնում է նրա հետևից, և սրտաբաց-սրտառուչ զրույցից հետո Վիկտորը համաձայնում է բուժվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուլիա Ռոբերտս- Հիլարի Օ ' Նիլ
  • Քեմփբել Սքոթ - Վիկտոր Գեդիս
  • Վինսենթ Դ'Օնոֆրիո - Գորդոն
  • Քոլին Դյուհերսթ - Էսթել Ուիթեր
  • Դևիդ Սելբի- Ռիչարդ Գեդիս
  • Էլեն Բյորստին - Տիկին Օ ' Նիլ
  • Դիոն Անդերսոն- Կապի
  • Ջորջ Մարտին- Մալաչի
  • Էյ Ջեյ Ջոնսոն- Սոնա
  • Դենիել Բիր- Դենի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. «Dying Young (1991) - Box Office Mojo» (անգլերեն). www.boxofficemojo.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Kilday, Gregg; Modderno, Craig; Bales, Kate (1991 թ․ մայիսի 24). «Julia Roberts' Disappearing Acts». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 Maslin, Janet (1991 թ․ հունիսի 21). «Dying Young (1991) Review/Film; Messed-Up Lives in 'Dying Young'». The New York Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]