Մակամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
երաժիշտներ

Մակամ, որոշակի լադային հիմք ունեցող մեղեդային դարձվածք (համարժեք է մակոմին, մուկամին, մուղամին)։ Առաջացել է ժողովրդական մեղեդիների հիման վրա։ Իբրև ժողովրդա-պրոֆեսիոնալ արվեստի ժանր կենցաղավարում է արաբական, թուրքքական, և իրանական, դասական մոնոդիկ երաժշտության մեջ։ Յուրաքանչյուր մակամ բնութագրվում է իրեն հատուկ կերպարային-հուզական ոլորտով։ Մակամներիների հիման վրա կազմավորվում են իմպրովիզացիոն բնույթի փոքր և խոշոր ձևի ստեղծագործություններ։ Խոշոր ձևերին հատուկ է երկու տարաբնույթ մասերի՝ «թաքսիմի» և «փեշիաթի» հաջորդականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 169 CC-BY-SA-icon-80x15.png