Մակալու
| Մակալու | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Kosi Zone? |
| Լեռնաշղթա | Մահալանգուր Հիմալ |
| Մասն է | Հիմալայներ |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 8485 մետր |
| Հարաբերական բարձրություն | 2378 մետր |
| 27°53′21″N 87°05′19″E / 27.889166666667°N 87.088611111111°E | |
Մակալու (չինարեն՝ 马卡鲁山,Mǎkǎlǔ Shān — «Սև հսկա», Նեպալ, Չինաստան), 8 485 մ բարձրությամբ հինգերորդ լեռն է աշխարհում (27 838 ոտնաչափ)։ Տեղակայված է Մահալանգուրում (Հիմալայներ)՝ Էվերեստից 19 կմ հյուսիս-արևելք, Նեպալի և Չինաստանի սահմանին։ Մակալուն «Ութհազարականներից» մեկն է և նրա գագաթն ունի քառակողմ բուրգի տեսք։ Հայտնի է «Սև հսկա» անվանումով։
Մակալուն ունի երկու տեսանելի գագաթ։ Կենգչունցին կամ Մակալու երկրորդը (7678 մ) տարածվում է հիմնական գագաթից 3 կմ հյուսիսային-հյուսիսարևմտյան շրջանում։ Հիմնական գագաթից 5 կմ հյուսիսային-հյուսիսարևելյան մասում է գտնվում Չոմո Լոնզոն, որն ունի 7804 մ բարձրություն։
Գագաթը բարձրացողների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ գագաթը մագլցել է ամերիկյան խմբի ղեկավար Ուիլիամ Սիրին 1954 թվականի գարնանը։ Արշավախումբը կազմված էր Սիերա ակումբի անդամներից։ Արշավախումբը կոչվում էր «Կալիֆոռնիայի Հիմալայան արշավախումբ դեպի Մակալու»[1]։ Արշավախմբի անդամներից էր Ալեն Սթեքը։ Նրանք շարժվում էին դեպի հյուսիսարևելյան ծայրը, բայց անվերջանալի փոթորիկների պատճառով վերադարձան 7100 մ բարձրությունից։ Նորզելանդական թիմից Էդմունդ Հիլարին նույնպես ակտիվ էր գարնանը, բայց չկարողացավ նվաճել գագաթը վնասվածքի և հիվանդության պատճառով։ 1954 թվականի աշնանը ֆրանսիական հետախուզական արշավախումբը կատարում է առաջին վերելքը դեպի Կենգչունցի գագաթ[2]։ Մակալուն առաջին անգամ մագլցել են ֆրանսիական արշավախմբի անդամներ Լիոնել Թերեյը և Ջին Քոուզին 1955 թվականի մայիսի 15-ին։ Խմբի ղեկավարն էր Ջին Ֆրանկոն։ Ֆրանսիական թիմը մագլցեց Մակալուն հյուսիսային մասով և հասավ հյուսիսարևելյան ծայրը՝ անցնելով Մակալուի և Կենգչունցիի լեռնանցքով, որն ունի 7200 մ երկարություն։ Մակալուն համարվում է դժվար անցանելի լեռներից մեկը և մագլցող արշավախմբերի միայն 30 տոկոսն է հասնում հաջողության։
Տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակալու
- Մակալու
- Մակալու, եռաչափ պատկեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [Daniel Duane (September–October 2005). «Career Climber». Sierra Magazine. Sierra Club. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Սիերա ակումբ]
- ↑ [Baume, Louis C. (1979). Sivalaya. Seattle, WA, USA: The Mountaineers. էջեր 74–75. ISBN 0-916890-71-6. Լեռնագնացները]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակալու» հոդվածին։ |
| ||||||||||