Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՄալմյո շրջան
ՎայրGamla staden?
Պատկանում էՍտոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան
ՀասցեOla Billgrens plats 2-4
Հիմնադրվել էդեկտեմբերի 26, 2009
Կայքmodernamuseet.se/malmo/sv/(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ

Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet Malmö), Շվեդիայի Մալմյո քաղաքում 2009 թվականի դեկտեմբերին բացված պատկերասրահ[1], որը հանդիսանում է Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանի մի մասը, թեև ունի ցուցադրումների առանձին ծրագիր և տեղակայված է 1901 թվականին կառուցված նախկին էլեկտրակայանի շենքում․ 1988 - 2006 թվականներին այդ շենքում էր գտնվում ժամանակակից արվեստի «Rooseum» կենտրոնը։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների սկզբին Մալմյո քաղաքի իշխանությունը դիմել է Ստոկհոլմի Ժամանակակից արվեստի թանգարանին, խնդրելով իրենց քաղաքում բացել մայրաքաղաքային թանգարանի մասնաճյուղը։ Թանգարանի համար առաջարկվել են Գասվերկսգատան փողոցի 22 հասցեում գտնվող կառույցները։ Ստոկհոլմյան թանգարանը համաձայնություն է տվել և Մալմյո քաղաքի, Սկոնե շրջանի իշխանությունների ու Շվեդիայի կառավարության համագործակցության արդյունքում ձևավոևվել է «Moderna Museet Malmö» թանգարանը, որն իր դռները հանրության առաջ բացել է 2009 թվականի դեկտեմբերի 26-ին։

Նախկինում թանգարանի սրահներն զբաղեցնում էր «Rooseum» ժամանակակից արվեստի կենտրոնը․ լինելով մասնավոր՝ այդ կենտրոնը զգալի չափով ֆինանսավորվել է երկրի կառավարության կողմից։ Այն հիմնադրվել էր 1988 թվականին շվեդ կոլեկցիոներ և ֆինանսիստ Ֆրեդերիկ Ռոոսի կողմից, որի անվամբ էլ հաստատությունն անվանակոչվել է։ «Rooseum»-ն իր գործունեությունն սկսել է որպես «ավանդական» ցուցասրահ, որտեղ կարելի էր տեսնել ժամանակակաից ու ակտուալ արվեստ՝ ստեղծված ինչպես հյուսիսեվրոպական երկրների, այնպես էլ միջազգային հեղինակների կողմից։ Առաջին տնօրենը եղել է քննադատ Լարս Նիտվեն (ծնվ․ 1953), իսկ թանգարանն ինքը տեղակայված էր 1900 թվականին կառուցված նախկին էլեկտրակայանի շենքում։ «Rooseum»-ը փակվել է 2006 թվականին։

Չնայած այն հանգանանքին, որ Մալմյոյում գտնվում է մայրաքաղաքային թանգարանի մասնաճյուղը, այն վարում է ամբողջովին անկախ ցուցահանդեսային քաղաքականություն։ Թանգարանի սրահներում կազմակերպվում են դասական մոդեռնիզմից մինչև ժամանակակից հեղինակների փորձարարական աշխատանքների տարբեր ցուցահանդեսներ, կանոնավոր անցկացվում են Ստոկհոլմի թանգարանային ֆոնդերից հավաքված ժամանակավոր ցուցադրություններ․ աշխատանքներ, որոնք ստեղծվել են 1900 թվականից հետո։ Բացի ցուցահանդեսային գործունեությունից թանգարանն իրականացնում է նաև կրթական ծրագիր, որն ուղղված է շրջանի բնակիչներին ժամանակակից արվեստի հետ ծանթացնելուն։ 2017 թվականի վերջին ու 2018 թվականի սկզբին թանգարանում իրականացվել է «Public Movement: On Art, Politics and Dance» խմբակային ցուցադրությունը, որին մասնակցել են ավելի քան տասնհինգ հեղինակներ, այդ թվում այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Կլարա Լիդենը, Խալիլ Ալտինդերեն, Ադամ Պենդլտոնը, Էմիլի Ռոյսդոնը և Ռաշաադ Նյուսոմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուբլյանայի ժամանակակից արվեստի թանգարան
  • Բոնիերս Կոնստալ պատկերասրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moderna museet Malmö // DK Eyewitness Travel Guide Sweden. — Penguin, 2014. — С. 182. — 354 с. — ISBN 9781465423061

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Moderna Museet Malmö: Public Institution». artfacts.net (անգլերեն). Artfacts. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։