Մալկոլմ Մաքկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալկոլմ Մաքկոլ
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1831(1831-03-27)
Մահացել էապրիլի 5, 1907(1907-04-05) (76 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳլենալմոնդ քոլեջ
Մասնագիտությունաստվածաբան և գրող
ԱմուսինConsuela Albinia Crompton-Stansfield?

Մալկոլմ Մաքկոլ (անգլ.՝ Malcolm MacColl, մարտի 27, 1831(1831-03-27) - ապրիլի 5, 1907(1907-04-05))[1], անգլիացի հասարակական, կրոնական գործիչ, կանոնիկոս։ Անգլո-հայկական «Գրովենոր Հաուզ» միության ակտիվ անդամներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի Սենտ Տեյմս հոլլում 1895 թ. մայիսի 7-ի հանրահավաքի, որն ընթացել է «Ազգային բողոք ընդդեմ Հայաստանում քրիստոնյաների տառապանքների և կոտորածի» կարգախոսով, կազմակերպիչներից և մասնակիցներից էր։

«Անգլիայի պատասխանատվությունը Հայաստանի հանդեպ» (1895), «Կոստանդնուպոլսի սպանդը և նրա դասը» (1895), «Սուլթանը և տերությունները» (1896), «Հայաստանը և Տրանսվաալը» (1896), «Հայաստանը Եվրոպայի առջև» (1897) աշխատություններում լուսաբանել է հայ բնակչության ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում, 1884-1886-ի հայերի ջարդերը, քննադատել Մեծ Բրիտանիայի և մյուս տերությունների քաղաքականությունը Հայկական հարցում։ Կարծում էր, որ հայերի միակ փրկությունը կարող է լինել եվրոպական տերությունների աջակցությամբ Մեծ Բրիտանիայի ռազմական ինտերվենցիան, քանի որ բարենորոգումն առանց եվրոպական հսկողության, որպես կանոն, խաբեություն է, և ոչ մի սուլթան առանց հարկադրանքի չի ընդունել եվրոպական հսկողությունը։ Մաքկոլը կոչ է արել իր կառավարությանը՝ կտրուկ միջոցների դիմել սուլթանյան կառավարության նկատմամբ հայերի կոտորածների և ջարդերի կապակցությամբ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ответственность Англии перед Арменией, в кн.։ Положение армян до вмешательства держав в 1895 году, Москва, 1896
  • Султан и державы, Санкт-Петербург, 1897
  • L'Amnénie devant l'Europe, Paris, 1897
  • Memoirs and Correspondence, Լondon, 1914

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sidney Lee, ed. (1912). "MacColl, Malcolm". Dictionary of National Biography, 1912 supplement 2. London: Smith, Elder & Co. p. 508.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։