Մալանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մալանդա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1908 թ.
ԲԾՄ740 մետր
Բնակչություն2000 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4885
Մալանդա (Ավստրալիա)##
Մալանդա (Ավստրալիա)

Մալանդա (անգլ.՝ Malanda), քաղաք, որը գտնվում է ավստրալիական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելյան մասում։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմում է 2052 մարդ։ Քաղաքը գտնվում է Թեյբլենդս շրջանի կազմում, որի բնակչությունը կազմում է 45.300 մարդ (2008 թվականի տվյալներով)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալանդան գտնվում է ծովի մակարդակից 732 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Ատերտոնից 20 կմ, Քերնսից` 73 կմ, իսկ Բրիսբենից` 1889 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև եվրոպացիների գալը Մալանդայի տարածքի կեսը բնակեցված է եղել Նգաջաջիներով։ 1886 թվականին որոշում է կայացվել այդ շրջանում երկաթուղային կայարանի կառուցման մասին։ Հաջորդ վեց տարիների ընթացքում կառուցվել է մոտ 3412 կմ (2120 մղոն) երկաթուղային ճանապարհ։ Միայն 1911 թվականին երկաթուղային ճանապարհը հասել է Մալանդա։ Երկաթգիծը փակվել է 1964 թվականին։

1908 թվականին Ջեյմս Ինգլիշը (ավելի ուշ աշխատել է Մալանդայի հյուրանոցում և եղել է Չարլզ Ինգլիշի հայրը) և Ջեյմս Էմերսոնը եկել են այս շրջան։ Անգլիացիներն իրենց հետ բերել են խոշոր եղջերավոր անասուններ Կիամիից և Նոր Հարավային Ուելս նահանգի Ռիչմոնդ գետի մոտակա շրջաններից։ Էմերսոնը նախիր ուներ, որը բաղկացած էր 1026 խոշոր եղջերավոր անասուններից, որոնք նա բերում էր Լիսմոր քաղաքից, բայց 16 ամիս դժվար ճանապարհից մինչև Մալանդա հասել են նրանցից ընդամենը 560-ը։

1910 թվականին Ջոն Փրինսը Մալանդայում հիմնել է անտառահատարան։ Հենց այդ սղոցամեքենաների օգնությամբ պատրաստվել են Մալանդայի հյուրանոցի տախտակները (կառուցվել է 1911 թվականին)։ Առաջին փոստատար բաժանմունքները կառուցվել են 1912 թվականի հունվարին[2]։

Քաղաքի հյուսիսային մուտքն անցնում է Մալանդա ջրվեժով։ «Մալանդա» անվանումը, համաձայն մի քանի աղբյուրների, գալիս է տեղացի բնիկների բառից, որը նշանակում է ջրվեժ։

1990 թվականին բացվել է քաղաքային գրադարան և կենցաղային սպասարկման կենտրոն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Malanda // QuickStatsABS.
  2. Premier Postal History. «Post Office List» (անգլերեն). Premier Postal Auctions. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
  3. «Queensland Public Libraries Statistical Bulletin 2016-2017» (PDF). Public Libraries Connect (անգլերեն). State Library of Queensland. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալանդա» հոդվածին։