Մալակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրՀարավային Սուդան Հարավային Սուդան
ԲԾՄ385 մետր
Բնակչություն147 450 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+3
Մալակալ (Հարավային Սուդան)##
Մալակալ (Հարավային Սուդան)
Փողոց քաղաքի կենտրոնում

Մալակալ[1] (անգլ.՝ Malakal), քաղաք Հարավային Սուդանում՝ Վերին Նիլ նահանգի մայրաքաղաքը, Մալակալ շրջանի կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականի օգոստոսին քաղաքի մերձակայքում ընկել է 2000 գրամ քաշով երկնաքար-հոնդրիտ, որն արդյունքում ստացել է Malakal անվանումը[2]։

2006 թվականի նոյեմբերի վերջին քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սուդանի զինված ուժերի և Սուդանի ազատագրման ժողովրդական բանակի միջև, որոնց հետևանքով մոտ 150 մարդ է սպանվել, ևս մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ Այս միջադեպը Հյուսիսի և Հարավի ներկայացուցիչների միջև ամենալուրջ հակամարտությունն է դարձել քաղաքացիական պատերազմի ավարտի մասին 2005 թվականի Նայվաշյան համաձայնագրի կնքման պահից ի վեր[3][4]։

2011 թվականի փետրվարի սկզբին Հարավային Սուդանի անկախության հանրաքվեի արդյունքների հայտարարումից մի քանի օր առաջ քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սուդանի դաշնային բանակի զինվորների միջև, որոնց հետևանքով սպանվել են մի քանի զինվորական, ինչպես նաև վիրավորվել են խաղաղ բնակիչներ[5]։ Փետրվարի 5-ին հաղորդվել էր, որ ճշտված տվյալներով, փոխհրաձգության ժամանակ զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Բուն հակամարտությունը տեղի է ունեցել Հարավային Սուդանի հանրաքվեի պատճառով բանակային ստորաբաժանումների հարավայինի և հյուսիսայինի բաժանելու հողի վրա, քանի որ Մալաքալում տեղակայված Սուդանի ԶՈւ ստորաբաժանումներում ծառայում են հարավի բազմաթիվ բնակիչներ, որոնք ավելի վաղ աշխարհազորից են վերցվել և քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական գործողություններ են իրականացրել Հյուսիսի կողմում, և նրանց մի մասը հրաժարվել է տեղափոխվել Սուդանի Հյուսիսային վիլայաթներ։ Դիմակայության ընթացքում հրաձգությունն ընթացել է ականանետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հումանիտար առաքելության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով, բացի սուդանցի զինծառայողներից, զոհվել են երկու երեխա և բեռնատարի վարորդ[6]։ Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 6-ին այս հակամարտությունում զոհվածների թիվը հասել է 30 մարդու[7]։

Ֆիզիկա-աշխարհագրական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայի դիագրամա

Քաղաքը գտնվում է Սպիտակ Նեղոս գետի ափին՝ նրա մեջ Սոբատ գետի թափվելու վայրից հյուսիս։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալակալի կլիման սուբէկվատորիալ է՝ բնորոշ սավաննային՝ հստակ արտահայտված խոնավ և չոր սեզոններով։ Տարեկան տեղումների քանակը 785 մմ է։ Մալակալում միջին տարեկան ջերմաստիճանը 26,5 C° է։ Խոնավ սեզոնը սկսվում է մայիսին և տևում է մինչև հոկտեմբեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալակալի բնակչության մեծամասնությունը դինկա, նուել, շիլուկ ազգերի ներկայացուցիչներ են, որոնց միջև երբեմն բախումներ են տեղի ունենում էթնիկական և սոցիալ-տնտեսական հողի վրա[8]։ Բնակչությունը՝ 147 450 մարդ (2014

Թվաքանակի դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1973 (վիճակագրություն) 34 894
1983 (վիճակագրություն) 33 738
1993 (վիճակագրություն) 72 000
2010 (գնահատական) 139 434

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В русскоязычных источниках название иногда передаётся как Малакал.
  2. A. S. Dawoud. "Malakal Meteorite, Sudan" (in անգլերեն). nature.com. Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 14. Retrieved 2011 թ․ փետրվարի 6. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  3. Opheera McDoom. (01.12.2006). "Hundreds killed in south Sudan clashes" (in անգլերեն). «Рейтер». Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 14. Retrieved 2011 թ․ փետրվարի 6.
  4. "UN puts death toll from south Sudan clashes at 150" (in անգլերեն). sudantribune.com. 03.12.2006. Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 14. Retrieved 2011 թ․ փետրվարի 6. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  5. "В Судане солдаты-южане столкнулись с солдатами-северянами" (in ռուսերեն). «BBC». 04.02.2011. Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 9. Retrieved 2011 թ․ փետրվարի 6.
  6. "Двадцать человек погибли в Судане во время перестрелки военных" (in ռուսերեն). «ՌԻԱ Նովոստի» (со ссылкой на «Рейтер»). 05.02.2011. Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 9. Retrieved 2011 թ․ փետրվարի 6.
  7. "30 soldiers die in north Sudan army fighting" (in անգլերեն). «Ассошиэйтед Пресс». 06.02.2011. Retrieved 2011 թ․ փետրվարի 6. {{cite web}}: Invalid |url-status=404 (help)
  8. "Tribal fighting in Sudan's Malakal may escalate" (in անգլերեն). sudantribune.com. 11.01.2009. Արխիվացված from the original on 2012 թ․ հուլիսի 14. Retrieved 2011 թ․ փետրվարի 6. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]