Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ
Muralla cristina de Alfonso VII, siglo XII, en la calle de los Mancebos.jpg
Տեսակքաղաքի պատ
Վարչական միավորՄադրիդ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Կոորդինատներ: 40°24′44.229600100006″ հս․ լ. 3°42′36.118800100001″ ամ. ե. / 40.41228600002777682° հս․. լ. 3.71003300002777792° ավ. ե. / 40.41228600002777682; 3.71003300002777792
Christian wall of Madrid Վիքիպահեստում
1562 թվականին Անտոն վան դեն Վինգաերդեի ստեղծած մանրակրկիտ գծանկար, որտեղ երևում են Մադրիդի քրիստոնեական պատերը ստեղծման պահից՝ Պուերտա դե լա Վեգա (ձախից) մինչև Պուերտա դե Մորոս դարպաս, Ումիլադերո հրապարակ (աջից)

Մադրիդի քրիստոնեական մուրալյաներ (իսպ.՝ Muralla cristiana de Madrid), հայտնի են նաև որպես միջնադարյան պատեր: Կառուցվել են Մադրիդում 11-12-րդ դարերում, երբ քաղաքը գտնվել է Կաստիլիայի գահի տիրապետության ներքո: Դրանք կառուցվել են որպես մուսուլմանական ծագմամբ քարե պարսպի շարունակություն (9-րդ դար)՝ տեղավորելու Ռեկոնկիստայից հետո ի հայտ եկած նոր թաղամասերը: 1561 թվականին պալատի հիմնադրումից հետո դրանք չօգտագործվեցին և գրեթե ամբողջությամբ քանդվեցին: Դեռևս կանգուն են որոշ մնացորդներ, որոնք ինտեգրվել են տարբեր կառույցներում՝ El Madrid de los Austrias: Առավել կարևոր մնացորդները գտնվում են Mancebos, Don Pedro, Almendro, Escalinata, Espejo, Mesón de Paños և Cava Baja փողոցներում և Իզաբել II-ի անվան հրապարակում, Պլացցա դե Օրիենտե ստորգետնյա կանգառում:

1954 թվականին դեռևս պահպանված մնացորդները ընդգրկվել են Իսպանիայի Պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող հուշարձանների ցանկում (իսպ.՝ Conjunto Histórico-Artístico):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Calle Escalinata» (Իզաբելա II-ի անվան հրապարակի մոտ)
Մադրիդի հատակագիծը ըստ Պեդրո Տեյսեյրա Ալբերնասի (1656), որտեղ տեսանելի են քրիստոնեական պատերի ավերակները

Ըստ ավանդույթի պատերի կառուցումը վերագրվում է Կաստիլիայի կայսեր Ալֆոնսո VII-ին (1126-1157), չնայած ենթադրվում է, որ աշխատանքներն սկսվել են նախքան նրա գահակալումը, Մադրիդի քրիստոնեական նվաճումից անմիջապես հետո (1083), Ալֆոնսո VI Քաջի օրոք (1040-1109):

13-րդ դարի սկզբում պատերի կառուցումը դեռևս չէր ավարտվել. ինչպես նշվում է Մադրիդի 1202 թվականի խարտիայում «բոլոր աշխատանքներն ուղված են եղել պատերի կառուցմանը, մինչև դրանց ավարտը»: Տարբեր քաղաքային փաստաթղթեր վկայում են, որ դրանց կառուցումն ավարտվել է 13-րդ դարի երկրորդ կեսին: Պատերը պաշտպանական դեր են կատարել Ռեկոնկիստայից հետո՝ որպես քրիստոնյաների կողմից խլված տարածքների համախմբման վայր[1]:

Մադրիդի քաղաքային աճին զուգընթաց՝ պատերից դուրս նոր արվարձանների ստեղծմամբ, պատերը քանդվեցին:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ՝ փակցված Յունիոն և Բերգարա փողոցների հատման վայրում, որը վկայում է այդ վայրում Պուերտա դե Բալնադուի գտնվեու մասին
Քրիստոնեական պատերի ուշ միջնադարյան կամարը գտնվում է ռեստորանի հիմքում, Պլազա դե Իզաբել II-ի թիվ 3 հասցեում
Կալյե դե լոս Մանսեբոսի պատերի մնացորդները
Ուեսոս աշտարակի (Ոսկորների աշտարակ) հիմքը Պլազա դե Օրիենտե ստորգետնյա ավտոկանգառում: Այն 11-րդ դարում կառուցել է իսլամական բնակչությունը կրաքարից ու կայծքարային ապարներից և ներառվել է քրիստոնեական պատերի մեջ

Մադրիդի քրիստոնեական պատերը պաշտպանել են 33 հեկտար տարածք, ութ անգամ ավելի մեծ տարածք, քան Մադրիդի մուսուլմանական պատերը:

Ի տարբերություն արաբական պարիսպների, որոնք կառուցվել են քառանկյուն աշտարակներով, քրիստոնեական կառույցը կապված է եղել կայծքարային ապարների շերտերի կիսագնդաձև աշտարակներին: Քարի հատկանիշներից ելնելով՝ (հարվածի դեպքում առաջացնում է կայծեր) ստեղծվել է պատմական քաղաքի կարգախոսը. «Ես ջրի վրա կառուցված՝ պատերս կրակից են»:

Ըստ դիտարկումների եղել են շուրջ 130 և 140 աշտարակներ, յուրաքանչյուրը 10 կամ 15 մետր հեռավորության վրա: Պատերն ամբողջ երկայնքով շրջապատված են եղել արտաքին խրամով:

Ունեցել է իրար հերթագայող չորս դարպասներ, յուրաքանչյուրը պաշտպանված հարևանությամբ գտնվող մեկ կամ մի քանի ավելի ուժեղ աշտարակներով, որոնցից ոչ մի հնագիտական մնացորդ չի պահպանվել:

  • Պուերտա դե Գվադալախարա (Puerta de Guadalajara)՝ եղել է քաղաքի հիմնական և շքեղ դարպասը՝ տեղակայված տարանցիկ առևտրային վայրում, նույն բարձրության վրա, որտեղ այժմ գտնվում է Կայե Մայորը: Ունեցել է երկու մեծ աշտարակ, որոնց երկայնքով տարածվել է մուտքի կամարը: 1535 թվականին Կառլոս V կայսրը (1500-1558) քանդել է բնօրինակ միջնադարյան դարպասը և այն փոխարինել երեք կամարներ և ավելի շատ զարդանախշեր ունեցող դարպասով, որն անհետացել է։1582 թվականի սեպտեմբերի 2-ի հրդեհի ժամանակ:
  • Պուերտա դե Բալնալու (Puerta de Valnadú, Balnadú)՝ գտնվել է Լեպատո, Կառլոս III և Վրգարա փողոցներին հարող թաղամասի կենտրոնում, Տեատրո Ռեալին մոտ
  • Պուերտա դե Մորոս (Puerta de Moros)՝ գտնվել է ներկայիս Պլազա դել Ումիլյադերոի հարավում, Ալմենդրո և Կավա Բախա փողոցների միջև: Ավերվել է 1412 թվականին, ապստամբության ժամանակ:
  • Պուերտա Սերադա (Puerta Cerrada)՝ գտնվում է Պլազա դե պուերտա Սերադյում, ի սկզբանե կոչվել է Պուերտա դե լա Կուլեբրա (օձ)՝ վրան քանդակված վիշապի պատճառով: Շրջապատված է եղել Վինագրե աշտարակով և 1569 թվականին քանդվել է, երբ Ֆիլիպ II Հաբսբուրգի կինը Էլիզաբեթ Վալուան մտել է քաղաք:

Այս մուտքերում ավելացվել են Մադրիդի մուսուլմանական պատերի երեք դարպասները՝ Սանտա Մարիա կամարը, Պուերտա դե լա Վեգան, Պուերտա դե լա Սագրան:

Պատերի երկայնքով կառուցվել են մի քանի պաշտպանական աշտարակներ, պահակադիտանոցներ, որոնք ունեցել են ռազմավարական դիրք: 11-րդ դարում իսլամական բնակչության կողմից կառուցված Ուեսոս աշտարակը (Ոսկորների աշտարակ) ներառվել է քրիստոնեական պատերի մեջ՝ Պուերտա դե Բալնադուի պաշտպանության համար[2]: Վերջինիս մնացորդները ցուցադրվում են լազա դե Օրիենտե ստորգետնյա ավտոկանգառում:

Լավ պահպանված մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի քրիստոնեական պատերի առավել լավ պահպանված հատվածները ներառվել են քաղաքային տարբեր շենքերի ու ենթակառուցվածքների մեջ[3]: Շատ դեպքերում դրա հասանելիությունը շատ սահմանափակ է՝ հաշվի առնելով բնակարանների գտնվելու մասնավոր բնույթը.

  • Cava Baja
  • Calle del Almendro
  • Plaza de Puerta Cerrada
  • Plaza de Isabel II
  • Calle de la Escalinata
  • Calle del Mesón de Paños
  • Calle de los Mancebos
  • Calle del Espejo
  • Plaza de Oriente

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gea Ortigas, María Isabel, Castellanos Oñate, José Manuel (2008)։ Muslim, Jewish and Christian Madrid. The Medieval Walls of Madrid։ Madrid, Spain: La Librería։ ISBN 978-84-95889-93-5 
  2. Castellanos Oñate, José Manuel (2005)։ «Second enclosure: Christian Walls»։ Spain: El Madrid medieval։ Վերցված է 2008 
  3. Gea Ortigas, María Isabel (1999)։ Las murallas de Madrid։ Madrid, Spain: La Librería։ ISBN 84-89411-29-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]