Մադիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադիտա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1978(1978-01-21)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, հեղինակ-կատարող և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmadita.com
 Madita Վիքիպահեստում

Էդիտա Մալովչիչ (հունվարի 21, 1978(1978-01-21)[1][2], Վիեննա, Ավստրիա), հայտնի իր բեմական Մադիտա անունով, բոսնիական ծագումով ավստրիացի երգչուհի և դերասանուհի։ Նրա հայրը բոսնիացի ժողովրդական երգիչ Քեմալ Մալովչիչն է։ Մադիտայի երաժշտությունը տատանվում է սինթի-փոփից մինչև R&B և ջազ[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիտա Մալովչիչը ծնվել է Վիեննայում, բոսնիացի ժողովրդական երգչուհի Քեմալ Մալովչիչի դուստրն է սերբ կնոջ հետ առաջին ամուսնությունից[5][6]։ Մադիտան հայտարարել է, որ երկար տարիներ կապ չի ունեցել հոր հետ և նրանից «լավ հիշողություններ» չունի[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադիտան սովորել է երաժշտագիտություն և վերցրել է մասնավոր դերասանական դասեր։ 1999 թվականին հանդես է եկել ավստրիական Nordrand ֆիլմում, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Ֆիլմի թեման բոսնիական պատերազմն էր։ Առաջին հաջողություններից հետո նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են Բեռլինը Գերմանիայում է (2001), Kaltfront (2003), Želary (2003) և Vier Minuten (2006) ֆիլմերը։ Նա դերեր է խաղացել նաև SOKO Kitzbühel, Inspector Rex և Medicopter 117 հեռուստասերիալներում։

Երաժշտականան կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նա հանդես է եկել որպես երգիչ 2002 թվականին, երբ նա երգեց dZihan & Kamien-ի և նրանց Gran Riserva ալբոմիի համար։ Նրա առաջին «Մադիտա» երաժշտական ալբոմը թողարկվել է 2005 թվականին:2005 թվականի դեկտեմբերին ալբոմը թողարկվեց iTunes Music Store-ում, որտեղ նա հասավ «Էլեկտրոնային ալբոմի աղյուսակի» թոփ 3 տեղին։ Մի քանի ամիս անց նա այլ երկրներում հասավ բազմաթիվ աղյուսակների վերին հորիզոնականներին։ Նրա ամենամեծ «ներբեռնման հաջողությունը» Մեծ Բրիտանիայի համաշխարհային երաժշտության iTunes աղյուսակում առաջին տեղն էր։ 2007 թվականին այս ալբոմից «Ցեյլոն» երգը ցուցադրվել է «Վնասներ» (Damages) հեռուստասերիալի դրվագում։

2008 թվականին նա թողարկել է իր երկրորդ Too ալբոմը Ավստրիայում։ ԱՄՆ-ում ալբոմը թողարկվել է 2008 թվականի մարտի 28-ին, այն հասանելի է նաև iTunes Store-ում։ Երկու տարի անց Մադիտան թողարկել է Flavors ալբոմը, ինը երգերով, նախկինում չհրապարակված հինգ երգերով և չորս ռեմիքսային երգերով։ Ալբոմի տևողությունը ընդամենը 50 րոպե է և թողարկվել է Gran Depot Music-ի ապրանքանիշով։ Ալբոմը նաև Madita Deluxe կոչվող մեծ հավաքածուի մաս էր, որը ներկայացրեց Մադիտայի մեծապես նախկին և նոր երգերի մեծ հավաքածուն[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադիտան ունի որդի (ծնված մոտ 2003 թվականին)[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999: Nordrand - Tamara
  • 2000: Mysteries of Disco
  • 2001: Berlin Is in Germany - Ludmila
  • 2003: Kaltfront - Sandra
  • 2003: Želary - Marie
  • 2005: Nur für Mozart
  • 2006: Four Minutes - Traude - jung
  • 2008: Der Knochenmann
  • 2009: The Bone Man - Anna
  • 2009: Zweiohrküken - Marie
  • 2013: [Blood Glacier - Tanja
  • 2014: The Lies You Sleep With

Հեռուստասերիալներ'

  • 2000: Medicopter 117, Kommissar Rex, Julia, eine ungewöhnliche Frau, Der Briefbomber
  • 2001: Der Ermittler, Medicopter 117, SOKO Kitzbühel, Inspector Rex
  • 2002: Inspektor Rolle, Inspector Rex, Medicopter 117
  • 2004: Ein Starkes Team - "Zahn der Zeit", Ein Starkes Team - "Sippenhaft"
  • 2005: Tatort - "Schneetreiben", Ein Starkes Team - "Zahn um Zahn"
  • 2006: Zodiak
  • 2007: Tatort - "Der Finger"
  • 2015: Altes Geld
  • 2016: Tatort - "Im gelobten Land"

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. https://www.oesterreichische-filmakademie.at/filmpreis/preistraeger/2021
  4. «Ćerka Kemala Malovčića glumi bosansko-srpskog tužioca!». Alo. 2012 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Madita, kćerka Kemala Malovčića, pjevačka zvijezda u Austriji». Radio Sarajevo. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Kemalova kćerka Edita Malovčić dobila ulogu u najpoznatijoj seriji u». Express. 2012 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «ĆERKA KEMALA MALOVČIĆA: Oca se sećam samo po lošem, možda je hteo da mu deca sama rastu!». Kurir. 2014 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. https://www.discogs.com/Madita-Madita-Deluxe/release/3477899
  9. «Ćerka Kemala Malovčića glumi i nemačkoj hit seriji "Mesto zločina"». Svet. 2012 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Madita». Discogs. 2005 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Too». Discogs. 2008 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  12. «Pacemaker». Discogs. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Madita Deluxe». Discogs. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Flavours». iTunes. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադիտա» հոդվածին։