Մագլցող բույսեր
Արտաքին տեսք
Մագլցող բույսեր վեր բարձրացող և հատուկ հարմարանքների օգնությամբ որևէ հենարանի ամրացող բույսեր, պատկանում են լիաններին։ Ըստ ամրանալու ձևի բաժանվում են 3 խմբի՝
- Կառչող, որոնք մագլցում են ցողունների, տերևների վրա եղած փշերով, կեռիկներով կամ կոշտ մազիկներով (մասրենու շատ տեսակներ, մոշ, կաթնախոտ և այլն)։
- Արմատների օգնությամբ մագլցող բույսերի (բաղեղ, վանիլ, սև պղպեղ և այլն) ցողունների վրա առաջանում են բոյսից խուսափող հավելյալ արմատներ, որոնք հենարանում ճեղք են գտնում և ամրանում։
- Բեղիկակիրները մագլցում են ցողունների, տերևների կամ նրանց հատվածների, ինչպես նաև ամբողջական ընձյուղների ու ծաղկաբույլերի ձևափոխման հետևանքով առաջացած բեղիկների օգնությամբ (լոբազգիներ, խաղող և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 111)։ |