Մագալուֆ
| Մագալուֆ | ||
| Magaluf | ||
Մագալուֆ լիճ | ||
| 39°30′34″N 2°32′6″E / 39.50944°N 2.53500°E | ||
| Երկիր | ||
|---|---|---|
| Համայնք | Calvià?[1] | |
| ԲԾՄ | 7 մետր, 2 մետր | |
| Բնակչություն | 3, 981 մարդ (2009) | |
| Փոստային դասիչ | 07181 | |
|
| ||
Մագալուֆ (իսպ.՝ Magaluf), հանգստավայր Իսպանիայի Մալյորկա կղզու վրա։ Մեծ մասսայականություն է վայելում բրիտանացիների, ռուսների, իռլանդցիների, գերմանացիների և սկանդինավցիների շրջանում։ Կալվիա[2] մունիցիպալիտետի քաղաքներից է։ Մագալուֆի հիմնական օդանավակայանը Պալմա դե Մալորկան (իսպ.՝ Aeropuerto de Palma de Mallorca) է։
Հանգստավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանգստավայրը սպասարկում է երիտասարդներին, մեծահասակներին, ինչպես նաև ընտանիքներին, և թեժ շրջան են համարվում հուլիս և օգոստոս ամիսները։ Ձմռանը (նոյեմբերից մինչև մարտ) հանգստավայրում հիմնականում լինում են Մագալուֆի տեղական բնակիչները։ Ձմռանը շատ հյուրանոցներ դադարում են իրենց աշխատանքը։ Պալմա-Նովա հանգստավայրը գտնվում է Մագալուֆի հյուսիսում՝ մոտ 5 րոպե հեռավորության վրա։
Մագալուֆը բաղկացած է սպիտակ ավազոտ լողափից։ Այն հիմնական գիշերային կյանքի և ռեստորանների կենտրոնն է։ Մագալուֆը և Պալմա-Նովա երկվորյակ հանգստավայրերն ամենամեծն են Կալվիա կղզում, և գտնվում են կղզու հարավարևմտյան ափին, Պալմա ծոցի արևմտյան ծայրամասում, Պալմայից մոտ 15 կիլոմետր (9 մղոն) հեռավորության վրա։
Զբոսաշրջիկների համար հանրաճանաչ մարտահրավեր է լողալ «Սև Մողես» կղզում (իսպ.՝ Isla de sa Porrassa), որը գտնվում է Մագալուֆ ծոցի կենտրոնում։ Կղզին հայտնի է այս անվանումով, քանի որ այդտեղ հայտնաբերվել են մեծ թվով սև մողեսներ։ Կղզին գտնվում է Մագալուֆ ծոցի կենտրոնում և մոտ 400 մ հեռու է լողափից։
Գիշերային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագալաֆում կան շատ գիշերային ակումբներ, բարեր, և այնտեղ նվագել են բազմաթիվ DJ-ներ, ինչպիսիք են Դեյվիդ Գետտան, DJ Sammy-ն, Freemasons-ը, Յոնաս Էրիկ Ալթբերգը (Basshunter), Judge Jules-ը, Tiësto-ը, Pat Sharp-ը, Քելվին Հարիսը (Calvin Harris), Tim Westwood-ը, Greg James-ը և Lauren Pope։ Գիշերային կյանքը Մագալյուֆում կենտրոնացած է Պունտա Բալենայի վրա, որտեղ էլ գտնվում են գիշերային ակումբների և բարերի մեծ մասը։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգստավայրը կենտրոնացած է գրեթե բացառապես ալկահոլի սիրահար բրիտանացիների համար, որոնք խմում են քիչ քանակությամբ ալկոհոլլ և ուտում են «Ֆաստ ֆուդ», այդ պատճառով բարերի շրջակայքում բրիտանացիները կառուցել են բժշկական կենտրոններ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
- ↑ "Magaluf Majorca: Your Best Guide to Move to Majorca" Արխիվացված 2018-06-12 Wayback Machine. VillasBroker Real Estate. 2016-11-16. Retrieved 2017-01-25.
- ↑ http://www.nieuwsblad.be/cnt/dmf20160728_02403032
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Magaluf resort guide Արխիվացված 2017-07-21 Wayback Machine
- Local Government Արխիվացված 2012-06-14 Wayback Machine
- Magaluf Travel Guide
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագալուֆ» հոդվածին։ |
| ||||||||||
