ՄԱԿ-ում անգլերենի օր
Արտաքին տեսք
ՄԱԿ-ում անգլերենի օր (անգլ.՝ UN English Language Day), միջազգային տոն, նշվում է ամեն տարի՝ ապրիլի 23-ին[1]։ Տոնը սահմանվել է 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչության կողմից «բազմալեզվությունը և մշակութային բազմազանությունը տոնելու, ինչպես նաև ՄԱԿ-ի բոլոր վեց պաշտոնական լեզուների իրավահավասար օգտագործմանը նպաստելու համար»[2]։
Ապրիլի 23-ն ընտրվել է որպես «Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան և մահվան ավանդաբար նշվող ամսաթիվ»[3]։ Անգլերենին զուգահեռ ՄԱԿ-ի մյուս հինգ պաշտոնական լեզուների պատվին ևս միջազգային տոներ են սահմանվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UN launches new initiative to promote multilingualism. United Nations News Centre, 19 February 2010. Consulted on 2011-04-23.
- ↑ Department of Public Information to Launch ‘Language Days at the United Nations’ United Nations, 19 February 2010
- ↑ English Language Day, 23 April