ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի[1] ներկայացվել էր 2017 թվականի հունվարին[2][3]։ Ուկրաինան պահանջում է Դոնբասում Ռուսաստանի գործողությունները ճանաչել որպես ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիա, իսկ Ղրիմում՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիա։ Դատարանի կազմում Ուկրաինայի քաղաքացիներ չկան, իսկ ռուսաստանցի դատավոր Կիրիլ Գևորգյանը ինքնաբացարկ է հայտնել։

Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը դատարանի կազմում են նշանակել ad hoc-ի դատավորներ Լեոնիդ Սկոտնիկովին (Ռուսաստան) և Ֆաուստո Պոկարին (Ուկրաինա)[4]։

Հայցի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայցը, մասնավորապես, պարունակում է Ռուսաստանի նկատմամբ հետևյալ պահանջները․

  • հրաժարվել Ուկրաինայում ահաբեկչության գործողություններ իրականացնող «զինված խմբերի» ցանկացած աջակցությունից
  • միջոցներ ձեռնարկել այդ խմբերին ավելի վաղ տրամադրված ողջ սպառազինության արտահանման համար
  • քրեական հետապնդում սկսել «ահաբեկչության ֆինանսավորմանը» մասնակից անձանց նկատմամբ․ այս համատեքստում հիշատակվում են Սերգեյ Շոյգուն, Վլադիմիր Ժիրինովսկին, Սերգեյ Միրոնովը և Գենադի Զյուգանովը
  • լիովին փոխհատուցել MH17-ի աղետի, ինչպես նաև «բոլոր այլ ահաբեկչական գործողությունների» հետ կապված վնասները, որոնց մեղսակցության մեջ Կիևը մեղադրում է Մոսկվային։

Ղրիմի պատկանելության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի պատկանելությունը հայցի առարկա չէ։ Ուկրաինայի փոխարտգործնախարար Ելենա Զելալի խոսքով՝ Ուկրաինան դիմել Է ՌԴ-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավասությունը ճանաչելու և Ղրիմի հարցը այդ դատարանում քննելու առաջարկով, սակայն ոչ մի պատասխան չի ստացել իր դիմումին[5]։

Ժամանակավոր միջոցառումների հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին դատարանը լսումներ է անցկացրել ժամանակավոր միջոցների մասին Ուկրաինայի միջնորդության վերաբերյալ։ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ելենա Զերկալը, Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Ռոման Կոլոդկինը[6]։ Հայտնի իրավագետներից ՌԴ պատվիրակությանն են մասնակցել Ալեն Պելեն և Անդրեաս Ցիմմերմանը, Ուկրաինայի պատվիրակության կազմում են Հարոլդ Կոխը։

2017 թվականի ապրիլին դատարանը որոշում էր կայացրել մերժել ժամանակավոր միջոցների պահանջը՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային վերաբերող գործի մասով, սակայն Ռուսաստանին հանձնարարել մի շարք ժամանակավոր միջոցներ ձեռնարկել գործի մասով, որը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային՝ Ղրիմում ապահովել ուկրաիներեն կրթության հասանելիությունը (որոշումը միաձայն է ընդունվել) և ձեռնպահ մնալ ղրիմաթաթարական համայնքի ներկայացուցչական մարմինների գործունեության սահմանափակումներից։ Երկու կողմերից էլ դատարանը պահանջել է ձեռնպահ մնալ դատարանի կողմից քննվող վեճը սրող կամ նրա որոշումը բարդացնող գործողություններից[7][8]։

Դատարանի իրավասության հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին դատարանը լսումներ է անցկացրել այն հարցի շուրջ, թե արդյոք տվյալ գործն իրեն ընդդատյա է։ Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ելենա Զերկալը, Ռուսաստանի ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն Գրիգորի Լուկյանցևը և ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դմիտրի Լոբաչը։

2019 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը հայտարարեց գործով իր իրավասության ճանաչման մասին, ինչի շնորհիվ դատարանը կարող է անցնել գործի ըստ էության քննությանը[9][10]։ Սպասվում է, որ վերջնական որոշումը կհայտարարվի մի քանի տարի անց[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (անգլ.)[1] Archived 2017-10-13 at the Wayback Machine.
  2. Ukraine Files Action against Russia in International Court of Justice Archived 2019-11-28 at the Wayback Machine. МИД Украины(անգլ.)
  3. Комментарий Департамента информации и печати МИД России
  4. Протокол заседания МС 6 марта 2017 года Archived 2017-07-16 at the Wayback Machine.(անգլ.)(ֆր.)
  5. «В МИД объяснили, почему Украина не подает иск в международный суд ООН по возвращению Крыма» (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-12 
  6. http://www.icj-cij.org/files/case-related/166/19316.pdf Archived 2020-07-20 at the Wayback Machine.(անգլ.)
  7. Судебный приказ МС от 19 апреля 2017 года Archived 2017-07-15 at the Wayback Machine.(անգլ.)
  8. Резюме судебного приказа, особых мнений и деклараций судей Archived 2017-07-16 at the Wayback Machine. и более краткий Пресс-релиз МС Archived 2017-07-15 at the Wayback Machine.(անգլ.)
  9. «Международный суд ООН принял первое решение по иску Украины против РФ»։ Пётр и Мазепа։ 2019-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-08-ին։ Վերցված է 2019-11-08 
  10. Paul Potseluev (2019-11-08)։ «Украина выиграла предварительный суд в Гааге против Российской Федерации»։ TJ։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-08-ին։ Վերցված է 2019-11-08։ «Сегодня судьи приняли решение отклонить все требования Российской Федерации и приступить к рассмотрению дела по существу» 
  11. Хоменко Святослав (2019-11-08)։ «Суд в Гааге решил рассмотреть иск Украины против России. Москва была против»։ Վերցված է 2019-11-09