Ճքճքան մրտիմն
Մրտիմն ճքճքան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Anas querquedula | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Մրտիմն ճքճքան, (լատ.՝ Anas querquedula), բադերի ընտանիքի թռչուն։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 37-41 սմ է, թևերի բացվածքը՝ 60-63 սմ, կենդանի զանգվածը՝ 280-550 գ։ Արուի դիմային հատվածը և վիզը շիկակարմիր-դարչնագույն են, լայն ու սպիտակ հոնքը տարածվում է ներքև՝ մինչև ծոծրակը։ Դաստակաթևը և մարմնի կողքերը կապույտ-մոխրագույն են։ Էգը դարչնագույն է, կտուցը՝ հիմքում սպիտակավուն բծով, այտերը՝ հորիզոնական մուգ զոլով, կրծքի ստորին մասը հաճախ շիկակարմրավուն է։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կեր է որոնում ջրի մակերեսին, հազվադեպ՝ գլխիվայր կիսասուզված՝ խիտ փարթամ բուսուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով։
Բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկնում արագ թռիչքով, թռչում է ուղիղ գծով։ Կազմում է երամներ (մի քանի տասնյակից մինչև մի քանի հազար թռչուն)։ Բնակվում է լճերում, ճահճուտներում, գետերում։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բները հայտնվում են ապրիլի վերջից հունիսի սկիզբը։ Բույնը փոսիկ է՝ խոտաբույսերից, աղվափետուրներից։ Բնադրում է գետնին, ջրին մոտ։ Դնում է 46 մմ տրամագծով, բաց դարչնագույն 8-9 ձու։ Սևանի մակարդակի նվազման և Գիլլի լճի չորացման հետևանքով թվաքանակը և տարածման շրջանները կրճատվել են։ Մարզային և սիրողական որսորդության օբյեկտ է. որսվում է մեծ քանակությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|