Ճշմարիտ պատմություն երեք խոզուկների մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճշմարիտ պատմություն երեք խոզուկների մասին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԿոնստանտին Բրոնզիտ
ՀնչյունավորումԱնատոլի Պետրով
ԽմբագիրՍերգեյ Գլեզին
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Տևողություն8 րոպե
Թվական2008

Ճշմարիտ պատմություն երեք խոզուկների մասին, 2008 թվականին Ջոն Չեսշիկի հեքիաթի և Լեյն Սմիթի պատկերազարդման հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմ, որի ռեժիսորը Բրոնզիտ Կոնստանտինն է։ «Աշխարհի ժամանակակից հեքիաթներ» նախագիծ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է այն բանից, որ կադրից դուրս ձայնը կարդում է․ « Բոլորը գիտեն երեք խոզուկների մասին պատմությունը։ Կամ ծայրահեղ դեպքում մտածում են, որ գիտեն»։ Հետո հայտնվում է հենց պատմողը՝ Ալեքսանդր Վոլկը՝ առաջարկելով իրեն անվանել պարզապես Սաշա։ Այսպես սկսվում է հայտնի հեքիաթի այլընտրանքային պատմությունը, որի հերոսը ողջ ուժով փորձում է արդարանալ և խղճահարություն առաջացնել։

Սյուժեի հիմքում ընկած է Գայլի՝ հարևանից պիրոգի համար մի քիչ շաքարավազ փոխ առնելու փորձը։ Նրա հարևաններն էլ միայն խոզուկներն են։ Միայն թե նրանք ապրում են տարբեր տներում․ առաջինի հյուղակը հարդից է, երկրորդինը՝ ճյուղից, երրորդինը՝ աղյուսից։ Եվ եթե հնախարխուլ հյուղակների բնակիչների «ծանոթությունը» Գայլի հետ ողբալի կերպով է ավարտվում, ապա երրորդ հարևանին այցելությունը տխուր ավարտ է ունենում հենց Գայլի համար․ նա ընկնում է վանդակը։

Ֆիլմի ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Կոնստանտին Բրոնզիտ
  • Սցենարի հեղինակ՝ Իրինա Մարգոլինա
  • Կոմպոզիտոր՝ Քրիս Թոմաս Քինգ
  • Ձայնային ռեժիսոր՝ Վլադիմիր Գոլոունին
  • Մոնտաժող՝ Սերգեյ Գլեզին
  • Դերի հնչյունավորող՝ Անատոլի Պետրով
  • Անիմատոր՝ Ալեքսեյ Պիչուժին
  • Նկարիչներ՝ Աննա Միրոնովա, Լիդիյա Բաբուշկինա
  • Պրոդյուսեր՝ Իրինա Մարգոլինա

Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մասնակցել է կինո և անիմացիոն փառատոնների[1]։

  • Հայրենական «Մոսկովյան պրեմերիա» ֆիլմի փառատոն (2008)
  • Ռուսական «Պատուհան Եվրոպա» ֆիլմի փառատոն Վիբորգում (2008)
  • «Նիկիտա» կինոպրեմերիա (2009)
  • Թեհրանի միջազգային անիմացիոն փառատոն (2009)
  • Ռուսական կինոյի փառատոն Լոնդոնում (2009)
  • Լեյպցիգի փաստագրական և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն (2009)
  • Ոսկե արծիվ կինոմրցանակ (2009)
  • Մեքսնեսի (Մարոկո) միջազգային կինոփառատոն (2011)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին լավագույն անիմացիոն ֆիլմի համար արժանացել է «Նիկիտա» մրցանակի
  • 2010 թվականին լավագույն անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Ոսկե արծիվ կինոմրցանակին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]