Ճնճղապաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Ճնճղապաշար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Polygoneae
Ցեղ Մատիտեղ (Polygonum)
Տեսակ Ճնճղապաշար (P. aviculare)
Միջազգային անվանում
Polygonum aviculare

Ճնճղապաշար, ծտապաշար, մատիտեղ թռչնի, ճնճղկապաշար (լատ.՝ Polygonlum aviculare), մատիտեղազգիների ընտանիքի միամյա բույս։ Ցողունը կանգուն է կամ գետնատարած, փռվող։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, ծաղիկները տերևածոցերում են, սպիտակ կամ վարդագույն։ Աճում է ամենուրեք, թուրմը բժշկության մեջ օգտագործվում է որպես արյունահոսությունը դադարեցնող և միզամուղ դեղամիջոց։ Սխալմամբ ճնճղապաշարը նույնացվում է ծտապաշարի (Capsella) հետ, որը խաչածաղկավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույսերի ցեղ է։ Տերևները նստադիր են, ամբողջական։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն։ Պտուղը պատիճակ է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միամյա մոլախոտ է։ Ցողունները միջին հաշվով ունեն 30-40 սմ երկարություն։ Տալիս է 5300 սերմնապտուղ։ Ծլում է վաղ գարնանը։ Ծաղկումը սկսվում է հունիսից և շարունակվում ամբողջ ամառվա ընթացքում։ Սերմերը երկար տարիներ հողում կարող են պահպանել իրենց ծլունակությունը։ Աճում է գրեթե բոլոր հողերում։ Ունի լավ զարգացած առանցքային արմատ, որի վերին ծայրին առաջացող բողբոջներից բույսը խիստ ճյուղավորվում է՝ տալով կարճ, շեշտված հանգույցներ։

Հենց այդ հանգույցներից էլ սկսվում են սրավուն-էլիպսաձև տերևներն ու նրանց ծոցից՝ 2-5-ական մանր, սպիտակ, կանաչավուն կամ վարդագույն ծաղիկները։ Բույսի սերմերը հեշտությամբ թափվում են՝ աղբոտելով հիմնականում հողը, ապա սերմնանյութը։ Պտուղը եռանիստ է, թխագորշ, շատ մանր։ Ծաղիկները կանաչ են՝ սպիտակ կամ վարդագույն ծածկույթներով[1]։ Լավ մշակված հողում արագ զարգանում է՝ ձևավորելով համատարած գորգ՝ խեղդելով մյուս բույսերին։ Այս բույսերից ստանում են ներկեր (արմատներից-կապույտը)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի ցածրադիր, նախալեռնային ու լեռնային գոտիներում։ Ավելի շատ հանդիպում է ճամփեզրին, առուների ափերին, գյուղամիջյան ճանապարհներին։ Հանդիպում է նաև Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Սկանդինավիայում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատղաշ տերևները կարելի է օգտագործել որպես սնունդ աղցանների, ապուրների և տերևներից պատրաստված խյուսերի մեջ։ Դաղստանում այն օգտագործում են որպես կարկանդակի միջուկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Knotgrass: Polygonum aviculare»։ NatureGate։ Վերցված է 2013-12-30 
  2. Ռ․Ս․Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտների ատլաս, 1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]