Ճարպոտ ժողովուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Տորրե Դելլա Կաստանյա» Ֆլորենցիա քաղաքային իշխանության նստավայր

Ճարպոտ ժողովուրդ (ճարպով լցված կամ գեր քաղաքացիներ իտալ.՝ popolo grasso ) Իտալիայի միջնադարյան քաղաքների մեծահարուստ հասարակություն։ Տերմինը օգտագործվում է XIII-XV դարերում ` կոմունալ շարժման ժամանակ։ «Ճարպոտ ժողովուրդը» սովորաբար դեմ է «նիհար ժողովրդին» (իտալ.՝ popolo minuto )[1]։

Տերմինի պատմական համատեքստը և ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

XII դարում Ֆլորենցիայում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ոչնչացնում են ֆեոդալական հարաբերությունները։ Մի կողմից առևտրի և արհեստների զարգացումը բերում է նրան, որ դրամական միջոցները կենտրոնացված են արհեստավորների և առևտրականների մոտ, և ոչ թե ֆեոդալական ազնվականների։ Մյուս կողմից, հին քաղաքական հարաբերություններըն այլևս չեն համապատասխանում նորերին, և XII դարի սկզբին Ֆլորենցիայում ՝ քաղաքային կոմունայի հիման վրա, ձևավորվեց ժողովրդավարությունը։ Առևտրի և քաղաքական բարեփոխումների զարգացման շնորհիվ, 13-րդ դարի կեսերին Ֆլորենցիան դարձավ միջնադարյան Եվրոպայի առաջատար քաղաքներից մեկը, միակ եվրոպական քաղաքը, որը ստեղծեց իր սեփական մետաղադրամները։ Դե- ֆակտո Ֆլորենցիան անկախություն է ձեռք բերում և դառնում է Ֆլորենցիայի հանրապետություն[2]։ XIII դարի երկրորդ կեսին գվելֆեր և գիբելինների միջև հետագա պայքարը հանգեցրեց ժողովրդավարության ոչնչացմանը։ 1260 թվականի սեպտեմբերին՝ տանելով նշանակալից հաղթանակ ընդդեմ Մոնտեպերտիիի, կառավարության ղեկը վերցնում են գիբելինները։ Նրանց թագավորությանը զուգահեռ, Ֆլորենցիայում վերականգնվեց կայսեր իշխանությունը և տևեց վեց տարի ՝ մինչև 1266 թվականը։ 1266 թվականին Ֆլորենցիայից գիբելինների վտարումը խանգարեց ամբողջությամբ վերականգնել ժողովրդավարությունը։ Իշխանությունը Ֆլորենցիայում դարձավ օլիգարխիկ և անցավ արհեստանոցների ղեկավարներին[3]։ Նրանք ընտրվեցին կոնսուլի կողմից, բայց միայն «ավագ արհեստանոցներն» էին (իտալ.՝ Arti maggiori), որ կարողացան 13-րդ դարի կեսերին ստեղծել ամենարդյունավետ քաղաքական ուժը։ Ֆլորենցիայի այն քաղաքացիները, որոնք ընդգրկված էին «ավագ արհեստանոցներում»՝ ավելի ազդեցիկ էին և ապահովված, ովքեր էլ հենց ստացան «Ճարպոտ ժողովուրդ» տիտղոսը։ Իսկ Ֆլորենցիայի աղքատ բնակիչները կոչվեցին « բարակ ժողովուրդ»։ Ֆլորենցիայի այս սիստեմը տարածվեց Իտալիայի մյուս քաղաքներում և դարձավ գերիշխող։ «Ճարպոտ մարդիկ» տերմինն օգտագործվեց նաև Ֆլորենցիայի սահմաններից դուրս։ Այս կառավարման ձևն օգտագործվեց մինչև 15-րդ դարը, երբ Ֆլորենցիայի իշխանությունը արդեն պատկանում էր Մեդիչների ընտանիքին[4]։

«Ճարպոտ ժողովուրդ» տերմինի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավագ արհեստանոցները», որոնք ղեկավարում էին ճարպոտ ժողովուրդը, թվով յոթն էին՝

1․«Կալիմալի» արհեստանոց, որն զբաղվում էր առևտրով

2․«Լանա» արհեստանոց, որն զբաղվում էր բրդյա գործվածքներով

3․«Կամբիո» արհեստանոց, որն զբաղվում էր մետաքսի արտադրությամբ,

իսկ մնացածը մորթիներ էին արտադրում բժիշկների, դեղագործների, դատավորների և նոտարների համար։

Յուրաքանչյուր արհեստանոցից մեկական անձ կազմվեցին քաղաքային ղեկավարման համակարգը և գլխավոր կազմում էին «Կալիմալա»,« Լանա » «Կամբիո » արհեստանոցների ներկայացուցիչները, քանի որ նրանք ավելի մեծ ազդեցություն ունեին[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Glossary: Italy's City-States». www.faculty.umb.edu. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  2. Гуковский, 1947, էջ 46—49
  3. Гуковский, 1947, էջ 49—52
  4. Гуковский, 1947, էջ 51—59, 161—167
  5. Гуковский, 1947, էջ 51—52

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [Гуковский, М. А. Итальянское возрождение. — Л. : Издательство Ленинградского государственного университета, 1947. — Т. 1. — 340 с.
  • Данилова, И. Е. Итальянский город XV века: реальность, миф, образ. — М., 2000.
  • Котельникова, Л. А. Феодализм и город в Италии в VIII—XV веках. — М., 1987.
  • Краснова, И. А. Деловые люди Флоренции XIV—XV вв.: занятия, образ жизни и обыденное сознание : в 2 ч. — Ставрополь. 1995.
  • Рутенбург, В. И. Народные движения в городах Италии. XIV — начало XV века. — М. ; Л. : Издательство АН СССР, 1958. — 383 с.
  • Рутенбург, В. И. Итальянский город от раннего Средневековья до Возрождения. — Л., 1987.