Ճարպերի հիդրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարպերի հիդրում, ջրածնի կատալիտիկ միացումը հեղուկ ճարպերին և ձեթերին։ Ճարպերի հիդրման մեթոդն առաջարկել են Նորմանը և Մ․ Ա․ Ֆոկինը (1902-1903)։ Առաջին անգամ արտադրության մեջ կիրառվել է Ռուսաստանում (1908Ձեթերի և ծովային կենդանիների ու ձկների հեղուկ ճարպերի հիդրմամբ ստացվում են պինդ ճարպեր, որոնք օգտագործվում են սննդի մեջ (մարգարինի, խոհարարական ճարպերի արտադրություն) և տեխնիկական նպատակներով (օճառի, ստեարինի ու մեկուսիչ նյութերի արտադրություն)։ Հիդրման պրոցեսում չհագեցած միացությունները հագենում և մասամբ իզոմերվում են։ Հիդրված ճարպերի հատկությունները կախված են հիդրման ջերմաստիճանից ու ճնշումից, կատալիզատորի քանակից ու տեսակից, օգտագործվող ջրածնի քանակից ու որակից։ Սննդաճարպեր ստանալու համար հիդրումն (տարածված եղանակը) իրականացնում են ոչ մեծ ավելցուկային ճնշման տակ, արդյունավետ խառնիչներով հարմարեցված ավտոկլավներում մանրահատիկ նիկելային կամ պղինձնիկելային կատալիզատորների ներկայությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 90