Ճառընտիր (4757)
Jump to navigation
Jump to search
Ճառընտիր (4757) | |
---|---|
Գրիչ՝ | Կիրակոս աբեղա գրիչ |
Ստացող՝ | Յովհաննէս եպիսկոպոս |
Տարեթիվ՝ | 16-րդ դար |
Թերթեր՝ | 283 |
Նյութ՝ | թուղթ |
Չափս՝ | 32x21 սմ |
Գիր՝ | երկսյուն, բոլորգիր |
Տող | 29 |
Կազմ | կաշեպատ տախտակ դրոշմազարդ |
Մանրանկարչություն՝ | կիսախորան և լուսանցազարդ |
Ճառընտիր (4757), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4757 թվի տակ: Ձեռագիրը գրվել է 16-րդ դարում Կիրակոս աբեղա գրչի կողմից: Ստացողը եղել է Յովհաննէս եպիսկոպոսն: Գրված է թղթի վրա, որը ունի 32x21 չափս: Ձեռագիրը կազմված է 283 թերթից: Գրված է երկսյուն, բոլորգրով: Ունի կիսախորան և լուսանցազարդ մանրանկարներ: Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ կապույտ կտավ: Հիշատակարաններ գրչի՝ 25ա, 109ա, 126բ, 172բ, 273ա և այլուր[1]:
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճառք, Խրատք (Մովս. Երզնկացի, Յովհ. Երզնկացի, Սարգիս Շնորհալի, Ոսկեբերան, Բարսեղ, Վարդան վարդապետ, Յովհ. Գառնեցի, Եփրեմ, Յակ. Սրճեցի, Ան. Նարեկացի, Թեոփիլոս, Յովհ. Գառնեցի, անանունք),
- Ներբողեանք (Եփրեմ, Ոսկեբերան),
- Պատմութիւնք Գետարգել նշանին, Խաչին, որ եղև ի ձեռն Մեծին Ներսիսի, Հացունեաց խաչին, Գալստեանն Մահմետին ի Հայս, Փոխմանն Աստուածածնի, Գալստեան Մոգուց,
- Տեսիլք Մրիամու, Գրիգոր Լուսավորչի,
- Կանոնք,
- Հարցմունք Աթանասի և պատասխանիք Կիւրզի,
- Խրատք Նուշրվանայ,
- Ի Հարանց վարուց,
- ՅԱւետարանաց մեկնութեանց Ոսկեբերանի,
- Վարք և վկայաբանութիւնք:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1280 — 1636 էջ։