Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան
National Museum of Japanese History 2008.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունSakura?
Հասցե285-8502
Հիմնադրված է1981
Կոորդինատներ: 35°43′28.19″ հս․ լ. 140°13′8.69″ ավ. ե. / 35.7244972° հս․. լ. 140.2190806° ավ. ե. / 35.7244972; 140.2190806
Կայքrekihaku.ac.jp/index.html


Ազգային պատմա-ազգագրական թանգարան (ճապ.՝ 国立歴史民俗博物館, こくりつれきしみんぞくはくぶつかん), Ճապոնիայի պետական թանգարան:

Այն պահպանում և ցուցադրում է հնագիտության, պատմության, արվեստի և արհեստների մասին նյութեր: Գտնվում է Սակուրայի քաղաքի Տիբա վարչական տարածքում: Կրճատ անվանումն է Պատմության թանգարան:

Համառոտ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պատմա-ազգագրական թանգարանը բացվել է 1983 թվականին: Ստեղծվել է Ճապոնիայի պատմության և մշակութային հետազոտությունների զարգացմանը նպաստելու համար: Շինությունը գտնվում է նախկին Սակուրայի[1] ամրոցի ավերակների տեղում:

Թանգարանի նախորդը եղել է Ճապոնիայի մշակույթի նախարարության մշակույթի վարչության ներքո գտնվող ազգային թանգարանը, որը ստեղծվել է 1977 թվականին: Պատմաբան Ինուուե Միցուսադի ջանքերով հաստատությունը տեղափոխվել է նախարարության գիտական միջազգային դեպարտամենտ և ստացել գիտական ինստիտուտի կարգավիճակ: 1983 թվականի պաշտոնական բացումից և 2001 թվականի վարչական բարեփոխումներից հետո Ազգային պատմա-ազգագրական թանգարանը գտնվում էր Գիտական աջակցության ներքո:

Բացի Ճապոնիայի պատմության, հնագիտության և ազգագրության աղբյուրների պահպանումից և ցուցադրումից, թանգարանը տեղեկատվական աջակցություն է տրամադրում Ճապոնիայում և արտասահմանում աշխատող հումանիտար գիտությունների գիտնականներին: Թանգարանի նյութերի հասանելիությունը երկրի բուհերի մեծ մասն ունի:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է 13 թեմատիկ դահլիճներից` նոր քարե դարից մինչև ժամանակակից ճապոնացիների կենցաղը: Ճապոնիայի շատ արժեքավոր ազգային գանձերը պատկանում են Ազգային պատմա-ազգագրական թանգարանի արժեքավոր ցուցանմուշներին: Դրանց թվում են Սիմա Քիանի «Պատմական գրառումներ» և «Խանի գիրքը», որոնք հրապարակվել են Սունի դինաստիայի օրոք, հնագույն ճապոնական քարտեզներ, միջնադարյան էկրաններ «Մայրաքաղաքը եւ շրջակայքը», «Էդո պլան», «Սակայի նախագիծը» և այլն: Թանգարանը ունի նաև Օկավա Տենկեդոյի մետաղադրամների մեծ հավաքածու և Նոմուրա Սյեձիրոյի հին հագուստի հավաքածու:

Ազգային պատմա-ազգագրական թանգարանը համագործակցում է Օսակայի Ազգային ազգագրական թանգարանի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальный историко-этнографический музей Японии // Энциклопедия Ниппоника: в 26 т. 2-е издание. — Токио: Сёгаккан, 1994-1997.